«Քնած գեղեցկուհին». Միանձնուհի, ով մահացել է 140 տարի առաջ, բայց դեռ «ապրում է»
Ուսումնասիրելով տարբեր երկրների առեղծվածային պատմությունները Oragir.live-ը կանգ առավ մի շատ տարօրինակ և հետաքրքիր պատմության վրա, որը տեղի է ունեցել Ֆրանսիայի Նեվերա քաղաքում և մինչ օրս չի գտել իր բանական բացատրությունը:
Մարիա Բեռնարա Սիբիրուն կամ Բեռնադետը ծնվել է 1844 թ-ին Ֆրանսիայի Լորդես քաղաքում գտնվող աղքատ ընտանիքում:
Նրա մանկությունը ծայրաստիճան դժվար պայմաններում է անցել: Ծնողների ֆինանսական գործերը տարեցտարի վատանում էին: Նման իրավիճակում աղջիկը հնարավորություն չուներ կրթություն ստանալու: Երբ Բեռնադետը քրոջ և ընկերոջ հետ գնաց վառելափայտ և ոսկորներ հավաքելու, հանկարծ մոտակա տարածքում լույս նկատեց: Աղջիկը տեսավ մի կնոջ՝ սպիտակ հագուստով: Այս մասին Բեռնադետը պատմեց քրոջն ու ընկերոջը, բայց նրանք նման կնոջ չտեսան և չհավատացին նրան:
Շուտով ծնողները իմացան իրենց դստեր տեսիլքի մասին: Հայրն ու մայրը արդեն շատ խնդիրներ ունեին, նրանք չէին ցանկանում հավատալ երեխայի տեսիլքներին, որոնք այդ ժամանակներում կարող էին լուրջ խնդիրների պատճառ դառնալ: Ըստ որոշ աղբյուրների, նրանք անգամ ծեծի են ենթարկել աղջկան:
Շուտով նրա տեսիլքների մասին լուրերը սկսեցին տարածվել, նախ և առաջ ամբողջ քաղաքում, այնուհետև ամբողջ Ֆրանսիայում: Բնակիչները տարբեր կարծիքներ հայտնեցին այս մասին: Ոմանք տեսիլքները համարում էին «չար ոգիների» դրսևորում, մյուսները` Մարիամ Աստվածածնի տեսքը:
Քանի, որ մարդկանց մեծ մասը հակված էր հավատալ, որ աղջնակը տեսել էր Մարիամ Աստվածածնին, որոշեցին նրան դարձնել միանձնուհի և այդ հարցը հասավ մինչև անգամ Հռոմի Պապին, ով էլ տվեց իր համաձայնությունը: Նրան դասեցին սրբերի շարքը:
Քանի, որ ծանր մանկության արդյունքում նա ուներ մի շարք հիրվանդություններ, աղջիկը շուտ մահացավ՝ դասվելով սրբերի շարքը:
Նրա մահացած մարմինը պահպանվեց Նեվերայի եկեղեցում՝ ճենապակյա դագաղում:
Այդ դեպքից անցել է 140 տարի, սակայն աղջկա մարմինը չի ենթարկվել ոչ մի փոփոխության, որը լուրջ առեղծված է դարձել ողջ գիտական աշխարհի համար:
Շատ ու շատ տարբեր երկրների գիտնականներ և հետազոտողներ այցելեցին Նեվերա ուսումնասիրելու միանձնուհու դին: Առաջ քաշվեցին մի շարք վարկածներ, ըստ որոնց մարմինը հիանալի պահպանվել է:
Վերոնշյալ վարկածներից ամենահավանականը դարձավ այն, որ դագաղում ոչ թե աղջկա մարմինն է, այլ մոմե արձան, սակայն ապացուցել դա չհաջողվեց:
Համաձայն այս վարկածի լույսի շողերի ներքո ճենապակյա դագաղում քնած միանձնուհին ավելի գեղեցիկ տեսք է ստանում, քան իրականում է:
Մինչ օրս «Քնած գեղեցկուհին» շարունակում է կոտրել բոլոր բանական կարծրատիպերը, և շփոթմունքի մեջ գցել ողջ գիտական աշխարհը:
Մարդկանց մեծ մասը հակված է հավատալ, որ սա պարզապես հրաշք է և Աստծո կողմից ուղարկված նվեր Նեվերա քաղաքին:
Նշենք, որ դին մինչ օրս պահպանվում է Ֆրանսիայի արևելքում գտնով Նեվերա քաղաքի քրիստոնեական եկեղեցում: