Սրճարանի տիրուհին անտունին թույլ տվեց աշխատել սննդի դիմաց. 2 շաբաթ անց տղամարդն անհավանական բան արեց
Սեյշա Էբիգեյլին ճանաչում են որպես բարի կին՝ միշտ պատրաստ օգնելու:
Ուստի երբ անտունը գնաց նրա ռեստորան անվճար սնունդ ստանալու, նա այդ մարդուն օգնության ձեռք մեկնեց:
Սեյշան հարցրեց՝ նա ինչու չի աշխատում:
Պատմությունը ներկայացնում է Positive-ը:
Տղամարդը պատասխանեց, որ իրեն ոչ ոք աշխատանքի չի ընդունում, քանի որ ինքը նախկինում մի քանի հանցագործություն է արել:
Հիմա նրան ոչ ոք չի հավատում, արդեն հուսահատվել է աշխատանք գտնելու հարցում:
Սեյշան նրան առաջարկ արեց, որից նա չէր կարող հրաժարվել:
Հետո ինչ եղավ՝ Սեյշան գրեց իր ֆեյսբուքյան էջում:
«Այդ ժամանակ ռեստորանում անձնակազմը պակասում էր, - պատմում է կինը,- ուստի ես նրան հարցրի՝ արդյոք չի՞ ուզում փորձել: Նա ժպտաց»:
Ամենը, ինչ նա պատասխանեց՝ «Ես ամեն ինչ կանեմ պարզապես սննդի դիմաց»:
«Եվ ահա արդեն մոտ 2 շաբաթ նա աշխատում է օրը 2 ժամ: Նա օգնում է դուրս տանել աղբը, լվանում է սպասքը և այլն»:
«Իսկ երբ ես վճարեցի, գուշակեք՝ նա ինչ արեց: Նա սնունդ գնեց իմ ռեստորանում: Այդպես նա որոշեց վճարել»:
Տղամարդու անունը Մարկուս է, նա դեռ ոչ մի անգամ աշխատանքը բաց չի թողել, չի ուշացել:
Ավելին՝ այստեղ