«Ռեալը» կփորձի Մպաբեին ձեռք բերել 2021 թվականին
Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում հրաժարվել է Փարիզի ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին ձեռք բերելու մտքից:
L'Equipe-ի տեղեկություններով՝ Արքայական ակումբը Մբապեի հետ կփորձի պայմանագիր կնքել 2021 թվականին, երբ ակումբի ֆինանսական վիճակը թույլ կտա իրականացնել 21-ամյա հարձակվողի տեղափոխությունը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՊՍԺ-ն բանակցություններ է սկսել Մբապեի հետ նոր պայմանագիր կնքելու նպատակով:
Ֆրանսիացի հարձակվողի պայմանագիրը փարիզյան թիմի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիս:
Ֆրանսիայի առաջնության 2019/20 մրցաշրջանում Մբապեն մասնակցել է 20 հանդիպման, խփել 18 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում: