«Դժվար է համակերպվելը». Նունե Եսայանի արխիվային լուսանկարն ու գրառումը` նվիրված եղբորը
Երգչուհի Նունե Եսայանն Ինստագրամի իր էջում եղբոր արխիվային լուսանկար է հրապարակել և մակագրել.
«Ծնունդդ շնորհավոր, Գարս: Դժվար է համակերպվելը։ Ես ինձ համար որոշել եմ, որ դու ապրում ես շատ հեռու` դրախտային մի կղզում, որտեղի դեսպանը դու ես ու վիզա չես տալիս հեշտությամբ։ Ես քեզ անընդհատ կգրեմ, ու դու ամեն ինչից տեղյակ կլինես` չնայած վստահ եմ` հրեշտակները դա ինձնից արագ են անում։ Երազներումս ունես բաց վիզա: Հաճախ արի` մի քիչ զրուցենք։ Սպասում եմ»,-գրել է Նունեն:
Հիշեցնենք, որ երգչուհու եղբայրը մահացել է անցած տարի: Այդ մասին Նունեն հայտնել էր Ինստագրամի իր էջում:
Ավելին՝ այստեղ