Բժիշկը նշել է՝ որ մասնագիտություններն են արագացնում ծերացման գործընթացը. կա՞ արդյոք ձեր մասնագիտությունը այս շարքում
Օրգանիզմի ծերացումը բնական գործընթաց է, որից հնարավոր չէ խուսափել, սակայն գիտնականներն ու բժիշկները վաղուց են նկատել, որ որոշ մասնագիտությունների տեր մարդիկ մյուսներից շատ ավելի արագ են ծերանում, ինչը պայմանավորված է լինում մասնագիտության առանձնահատկություններով։ Ինչպես նշում է բ.գ.թ., բժիշկ-ներզատաբան Զուխրա Պավլովան, մարդկանց վաղաժամ ծերացումը պայմանավորված է լինում ֆիզիկական ակտիվության ցածր մակարդակով։
«Օրգանիզմը հարմարեցված է ամբողջ օրը ոտքի վրա անցկացնելուն, մինչդեռ նստակյաց կենսակերպի պատճառով այն կորցնում է մկանային զանգվածն ու ճարպային հյուսվածքներ է կուտակում։ Ընդ որում՝ այս խնդրին ավելի ու ավելի հաճախ են բախվում քաղաքների բնակիչները», - նշում է մասնագետը։
Պավլովայի խոսքով՝ օրգանիզմի համար վտանգավոր են բոլոր այն մասնագիտությունները, որոնք ենթադրում են նստակյաց կենսակերպ։ Վտանգավոր կարող է լինել բժիշկների, ուսուցիչների ու գրասենյակային աշխատողների աշխատանքը, մինչդեռ շատ ավելի «առողջարար» է առաքիչների, մատուցողների, ինչպես նաև գործի բերումով շատ շարժվող այլ մարդկանց աշխատանքը։
Ավելին՝ այստեղ