Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран» Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась конкурсом Mini CTFДень благодарности клиентам - на этот раз в филиале IDBank «Эребуни»Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак КарапетянПодведены итоги очередного этапа Junius: впереди новый этапUcom расширяет возможности международного роуминга «Срочно подтвердите данные карты»: IDBank предупреждает о мошенничестве с бронированием отелейМгер Ананян вошел в состав Правления Юнибанка Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давление на Армянскую Апостольскую Церковь Мы не хотим, чтобы сатана, пришедший к власти, судил христиан за их поступки При поддержке Ucom представлена образовательная игра «Запоминай животных» Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией
Право

Այս փոփոխությունները միտված են կոռուպցիոն գործերով կառավարելի դատարան ստեղծելուն՝ իշխանահաճո և կանխատեսելի որոշումներ կայացնելու համար. փաստաբանը՝ Հակակոռուպցիոն դատարանի մասին

Իշխանությունների նախաձեռնած փոփոխությունները միտված են կոռուպցիոն գործերով կառավարելի դատարան ստեղծելուն՝ իշխանահաճո և կանխատեսելի որոշումներ կայացնելու համար: Կորոնավիրուսի պատճառով տնտեսական ճգնաժամի և ծանր սոցիալական վիճակի ֆոնին միլիարդներ ծախսել բյուջեից՝ բավարար չափով չհիմնավորված կառույց ստեղծելու համար՝անարդյունավետ ծախս է: Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Արդարադատության նախարարության մշակած սահմանադրական օրենքների փաթեթին, որով 2021թ-ի երկրորդ կիսամյակին նախատեսվում է ստեղծել 25 դատավորից կազմված մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան, ասաց «Իմ ձայնը» նախագծի մասնակից, ՀՀ Փաստաբանների պալատի անդամ Ասյա Օվանյանը:

- Ըստ Ձեզ, ո՞րն է հակակոռուպցիոն դատարան ստեղծելու բուն նպատակը և որքանո՞վ է այն նպաստելու իշխանության՝ կոռուպցիայի դեմ պայքարին, արդյունավետությունը հիմնավորվա՞ծ է:

- Մասնագիտացված դատարան ստեղծելու մասին նախագծի հիմնավորման մեջ ներկայացված փաստարկները որևէ քննադատության չեն դիմանում և համոզիչ չեն։ Եթե սպասելիքներն այն են, որ հակակոռուպցիոն դատարանը արդյունավետ է լինելու կոռուպցիայի նվազման գործում, ապա պետք է սթափ նայել. մասնագիտացված դատարանները որևէ կապ, ազդեցություն չունեն կոռուպցիայի կրճատման հետ։ Հետևաբար` սխալ ձևավորված կարծիքը, թե դատարանի ստեղծմամբ կկրճատվի կոռուպցիան չի համապատասխանում իրականությանը։

Որպես մասնագիտացված հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու անհրաժեշտության առաջնային գործոն նշվում է հակակոռուպցիոն դատարանների միջոցով կոռուպցիոն բնույթի հանցագործությունների գործերով արդարադատության բարձրացումը։ Եվ նաև պարզվում է, որ դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության անկման պատճառը գործերի քննության ձգձգումն է։ Տպավորություն է, որ նախագծի հեղինակները լավ չեն պատկերացնում դատական համակարգի նկատմամբ վստահության անկման հիմնական պատճառները։ Ամբողջ դատական համակարգին է բնորոշ գործերի ձգձգումը, և դատական բոլոր գործերով կա քննության որակի բարձրացման անհրաժեշտություն։

Դատական համակարգի այս խնդիրը պետք է բոլոր ատյաններում լուծում ստանա։ Դատական իշխանությունը միասնական համակարգ է և ամբողջությամբ պետք ենթարկվի բարեփոխումների։ Արդարադատության բարձրացման խնդիրն ամենևին նոր դատարան ստեղծելով չի լուծվելու, որովհետև եթե դատավորների անկախության մակարդակը և երաշխիքները բավարար չեն լինում, անկախ դատարանի անվանումից, այդ դատարանների հանդեպ ո՛չ վստահություն է լինում, ո՛չ էլ քննության որակն է պատշաճ լինում։ Մեծ հաշվով՝ այս փոփոխությունները միտված են կոռուպցիոն գործերով կառավարելի դատարան ստեղծելուն՝ իշխանահաճո և կանխատեսելի որոշումներ կայացնելու համար։

Բայց գիտեք, երբ դատական համակարգը բացահայտ օգտագործվում է իշխանության շահերի համար, դա չի կարող անհետևանք մնալ, այնպես, ինչպես անհետևանք չի մնացել բազմաթիվ երկրներում։ Ուկրաինայում ընթացող իրավական գործընթացները ոչ հեռու ապագայում սպասվում են մեր երկրում։ Ուկրաինայում հարուցված է քրեական գործ մի շարք դատավորների նկատմամբ՝ քաղաքական էլիտայի և բիզնես շրջանակների շահերից բխող «պատվիրված» որոշումների կայացման համար։ Այդ գործով՝ Կիևի շրջանային վարչական դատարանի աշխատանքին միջամտելու, ինչպես նաև բարձրագույն՝ Արդարադատության խորհրդի անդամների նշանակման հետ կապված, անցնում է նաև Ուկրաինայի նախկին նախագահ Պ. Պորոշենկոն։ Եվ սա ապագայում սպառնում է նաև մեր իշխանություններին և առանձին դատավորների։

Հաջորդ իշխանությունները վստահաբար այս ամենի իրավական գնահատականը պետք է տան, վստահաբար բացելու են դատական իշխանության նկատմամբ ճնշման և ազդեցությունների սխեման և մեխանիզմները։ Չի կարող անհետևանք մնալ դատական իշխանությունը, իր բոլոր արատներով, սեփական շահերի համար օգտագործելու իշխանության քայլը։ Եվ սա պետք է գիտակցեն և՛ իշխանությունները, և՛ դատավորները։

- Ի՞նչ կոռուպցիոն գործեր կան, որոնք գործող դատարանները քննել չեն կարող:

- Ըստ նախագծի հեղինակների՝ բազմաթիվ կոռուպցիոն գործեր, մասնավորապես՝ այնպիսինները, որոնք ներառում են բազմաթիվ ֆինանսական գործարքներ և տարաբնույթ սխեմաներ, շատ ավելի բարդ են դատավորների համար, քան սովորական քրեական գործերը։ Իհարկե, կարող են լինել կոռուպցիոն գործեր, որոնք շատ բարդ են, բայց դրա համար ոչ թե մասնագիտացված դատարան է անհրաժեշտ, այլ մասնագիտացած դատավորներ։ Վերջին հաշվով, կոռուպցիոն գործերը ևս քննվելու են նույն քրեական և քրեադատավարական օրենսդրության շրջանակներում։

Այն գործառույթները, որը պետք է իրականացնի Հակակոռուպցիոն դատարանը, տարիներ շարունակ իրականացվել են ընդհանուր իրավասության դատարանների կողմից։ Եվ մենք չունենք փաստեր, որ ընդհանուր իրավասության դատարանի դատավորը չի կարողացել կամ ոչ պատշաճ է քննել նման գործերը։

- Դատարանի ստեղծումը բյուջեի վրա մեծ գումարներ է արժենալու, արդյո՞ք այդ ծախսն արդարացված է՝ հատկապես՝ կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական ճգնաժամի պարագայում:

- Դատարանի ստեղծումը բյուջեի վրա իսկապես հսկայական գումարներ է նստելու. ըստ նախնական հաշվարկների՝ 5.5 մլրդ դրամ: Կորոնավիրուսի պատճառով տնտեսական ճգնաժամի և ծանր սոցիալական վիճակի ֆոնին միլիարդներ ծախսել բյուջեից՝ բավարար չափով չհիմնավորված կառույց ստեղծելու համար՝անարդյունավետ ծախս է: Բայց առավել քան մտահոգիչ է այդպիսի ահռելի ծախսեր կատարելը այնպիսի երկրների օրինակով դատական համակարգ ստեղծելու համար, ինչպիսիք են Աֆղանստանը, Բանգլադեշը, Բոտստվանան, Բուրունդին, Կամերունը, Ինդոնեզիան, Քենիան, Նեպալը, Պակիստանը, Պաղեստինը, Ուգանդան, Բուլղարիան, Ուկրաինան, Սլովակիան, Խորվաթիան, Տանզանիան և այլն։ Համեմատությունն անհավանական է թվում՝ Հայաստանը Աֆղանստանի, Պակիստանի, Պաղեստինի հետ նույն մակարդակում դիտարկելը ցույց է տալիս պետական վերաբերմունքը դատական իշխանության նկատմամբ։ Ընդ որում, չկան հստակ վերլուծություններ, որ այս երկրներում այդ փորձը հաջողել է։ Իսկ մենք պատրաստվում ենք միլիարդներ վատնել հերթական էքսպերիմենտի վրա։

- Ինչպե՞ս են ընտրվելու այդ դատարանի դատավորները, և ինչպե՞ս պետք է հիմնավորել նրանց անկախ լինելը:

- Նախագծով սահմանվում է դատավորի ընտրության բաց մրցույթ, թեկնածուներին ներկայացվում են որոշակի պահանջներ, սակայն հստակ մեխանիզմներ, որոնցով կապահովվի դատավորների անկախությունը, գոյություն չունի։ Այնպես, ինչպես հիմա իշխանությունն ունի տարբեր դատական ատյաններում իր ցուցումները անվերապահորեն կատարող դատավորներ՝ ըստ շրջանառվող լուրերի Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահ Արթուր Մկրտչյան, Մնացական Մարտիրոսյան և Կարեն Ֆարխոյան, Շենգավիթում՝ Արտուշ Գաբրիելյան և Աննա Դանիբեկյան, Ավանում՝ Վահե Միսակյան, վերաքննիչ դատարանում՝ Արմեն Դանիելյան, Մհեր Արղամանյան, Տիգրան Սահակյան, Արմեն Բեքթաշյան, Լուսինե Աբգարյան, այնպես էլ չկա որևէ երաշխիք, որ մի ամբողջ հակակոռուպցիոն դատարան չի դառնալու իշխանության ցուցումները անխոնջ կատարող։ Առավել ևս, որ խաղի կանոնները նրանց ի սկզբանե են թելադրվելու։ Ի դեպ, որպես անկախության երաշխիք մատնանշվում է բարձր աշխատավարձը, ինչը դատական համակարգում իրավիճակ կփոխի։ Այսպիսի տարբերակված մոտեցումն ընդհակառակը ողջ դատական համակարգում ստեղծելու է կանխատեսելի տրամադրություններ։