Ինչ աշխատանքներ են կատարվել կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման համար. որքան գումար է տրամադրվել
Հայաստանի Հանրապետության 2020 թվականի առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարման ամփոփ նկարագիրն արդեն հրապարակվել է: Նկատենք, որ հաշվետվության մեջ մեծ տեղ են զբաղեցնում կորոնավիրուսի հետ կապված ծախսերը:
Այսպիսով, Կորոնավիրուսի համավարակի հետ կապված՝ ՀՀ կառավարության կողմից հաստատվել է Ճգնաժամերի հակազդման և արտակարգ իրավիճակների հետևանքների նվազեցման և վերացման նպատակով` առանձին սոցիալական խմբերին տրվող սոցիալական աջակցության ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվել են 9 միջոցառումներ, որոնցից կատարվել է 8-ը:
Ծրագրի շրջանակներում 2020 թվականի առաջին կիսամյակում օգտագործվել է 23.5 մլրդ դրամ՝ կազմելով ծրագրված ցուցանիշի 93.4%-ը, որը հիմնականում պայմանավորված է շահառուների փաստացի քանակով: Նշված միջոցների գերակշիռ մասը բաժին է ընկել Կորոնավիրուսի հետևանքով ճգնաժամերի հակազդման և արտակարգ իրավիճակների հետևանքների նվազեցման և վերացման նպատակով` առանձին սոցիալական խմբերին տրվող սոցիալական աջակցության միջոցառմանը, որը կազմել է 16.6 մլրդ դրամ կամ 97.5%:
Կորոնովիրուսի (COVID-19) տարածման հետևանքով գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած մի խումբ անձանց սպառած բնական գազի և էլեկտրաէներգիայի դիմաց վճարի 30%-ի չափով աջակցության (կորոնովիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 12-րդ միջոցառում) ծախսերը կազմել են ավելի քան 1.8 մլրդ դրամ, որոնք կատարվել են նախատեսված ծավալով:
Ամբողջությամբ օգտագործվել են նաև Կորոնովիրուսի (COVID-19) տարածման հետևանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած մի խումբ անձանց սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի և խմելու ջրի դիմաց վճարի 30-50%-ի չափով աջակցության (կորոնովիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 16-րդ միջոցառում) նպատակով նախատեսված միջոցները, որոնք կազմել են ավելի քան 2.1 մլրդ դրամ: 964.3 մլն դրամ աջակցություն է տրամադրվել կորոնովիրուսի (COVID-19) տարածման հետևանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած հղի կանանց (Կորոնովիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 7-րդ միջոցառում), որը կազմել է նախատեսված միջոցների 62.6%-ը:
Միջոցառման շահառուների փաստացի թիվը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 9643՝ նախատեսված 15500-ի դիմաց:
Նաիրա Հովհաննիսյան
Ավելին՝ այստեղ