«Մեր հրեշտակն արդեն 18 օրեկան է». Աննա Դովլաթյանը դստեր հետ լուսանկարներ է հրապարակել
Երգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել։
Դերասան Դավիթ Աղաջանյանի կինը լուսանկարում պատկերված է դստեր հետ, որն օրեր առաջ է լույս աշխարհ եկել։
Աննան ջերմ գրկել է փոքրիկին։
«Մեր հրեշտակը արդեն 18 օրեկան է։ Ուզում եմ անչափ շնորհակալություն հայտնել ձեզ՝ բոլոր բարեմաղթանքների, շնորհավորանքների ու բազմաթիվ գեղեցիկ նամակների համար։ Չեք պատկերացնի՝ ինչքան եմ ուրախանում, երբ կարդում եմ ձեր սրտից բխած ամեն մի տողը, դուք սեր եք տարածում՝ բարեկամ եւ մեծահոգի լինելով։ Թող Աստված օրհնի յուրաքանչյուրիդ։ Սիրում եմ անչափ»,- գրել է երիտասարդ մայրիկը։
Ավելին՝ այստեղ