Տղան լքեց իր սիրելիին՝ տեսնելով նրան առանց դիմահարդարման. Աղջկա վրեժը շատ դաժան ստացվեց
21-րդ դարում դիմահարդարումը պարզապես հրաշքներ է գործում, և գրեթե անհնար է հանդիպել այնպիսի աղջկա, ով չի օգտագործում կոսմետիկ միջոցներ:
Սակայն ցավով պետք է նշել, որ երբեմն առանց դիմահարդարման փողոց դուրս եկող աղջիկները հիասթափություն են առաջացնում, երբեմն նույնիսկ բախվում շատ ծանր խնդիրների:
Oragir.live-ի այսօրվա հերոսուհին ևս նման մի պատմության զոհ է:
Բրիտանուհի Քեյլին սիրահարվել էր Բիլին ՝ առաջին իսկ հանդիպման ժամանակ։ Տղան շատ բարի էր, հոգատար և մեր հերոսուհուն թվում էր, թե գտել է իր երկրորդ կեսին։ Սակայն ամեն ինչ այնքան էլ գեղեցիկ չստացվեց, որքան պատկերացնում էր Քեյլին։
Որոշ ժամանակ շփվելուց հետո, երբ Բիլը տեսավ նրան առանց դիմահարդարման, լքեց՝ անվանելով ՝ «պզուկների սպիով պղտորված աղջիկ»:
Երկար ժամանակ աղջիկը չէր կարողանում ուշքի գալ ստացվաց հարվածից, սակայն իր մեջ ուժ գտավ և տվեց արժանի հակահարված մեր հերոսին:
Ամիսներ անց Բիլը փողոցում հանդիպեց անհավատալի գեղեցկության տեր մի աղջկա և անգամ փորձեց ծանոթանալ նրա հետ, բայց ստացավ դաժան և ծաղրական մերժում:
Երբ տղան գեղեցկուհուց փորձեց պարզել նման կոպիտ մերժման պատճառը, նա պարզապես ասաց. «Իմ անունը Քեյլի Ջոնս է հիմար, դու պարտվեցիր»:
Այս իրադարձությունը շրջադարձային եղավ տղայի կյանքում, նա իրեն շատ նվաստացած էր զգում: Բիլը հասկացավ իր սխալը, բայց արդեն շաաա՜տ ուշ էր․․․
Քեյլին հեռացավ հպարտ ժպիտով ․․․