Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
Экономика

Կակաոյի գնի բարձրացումը, ռուբլու կուրսի անկայունությունը՝ «Մարսի» ու «Սնիկերսի» թանկացման պատճառ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրեր առաջ «Հայկական ժամանակ» օրաթերթում և կայքում հրապարակումներ եղան այն մասին, որ թանկացել են շաքարավազն ու «Մարս», «Սնիկերս» ու «Թվիքս» շոկոլադե սալիկները: Ըստ լրատվամիջոցի՝ փետրվարին հունվարի համեմատությամբ շաքարավազը թանկացել է 5–10 դրամով, իսկ շոկոլադե սալիկների մեկ կիլոգրամը՝ մոտ 350 դրամով:
Շոկոլադե սալիկների ներմուծմամբ զբաղվող «Դերժավա Ս» ՓԲԸ–ն մարտի 2–ին իր պաշտոնական կայքում հրապարակել է գնային փոփոխությունների վերաբերյալ ընկերության պարզաբանումը: Պարզաբանման մեջ մասնավորապես գրված է. ««Մարս» ընկերությունը գնային փոփոխություն է իրականացրել՝ հիմնավորելով կակաոյի համաշխարհային գների բարձրացումն ու ռուսական ռուբլու կուրսի անկայունությունը: «Դերժավա Ս» ՓԲԸ–ն նախկին գնով գնված ապրանքների սպառումից հետո, այլընտրանք չունենալու պատճառով՝ նոր գնով գնված ապրանքների վաճառքի գինը համամասնորեն վերանայել է միջինում 5–7%–ով»:
«Ե՛վ թանկացումներ են լինելու, և՛ սոցիալական ցնցումներ, և՛ գազն ու հոսանքը կարող են թանկանալ: Իշխանությունների մոտ լրիվ չոր հաշվարկ է. պետք է ընտրությունների ժամանակ ծախսված գումարները հետ բերել: Իշխանության հաշվարկը՝ իշխանությունը պահելն է»: Այսպես ասաց «Ծառուկյան դաշինքի» Տավուշի մարզի ռեյտինգային թեկնածու Վարուժան Բաբաջանյանը, երբ իրեն խնդրեցինք կարծիք հայտնել նշված սննդատեսակների թանկացման հետ կապված:
«Փաստի» այն հարցին, թե քաղաքական մեկնաբանություն կա այս պրոցեսում՝ հաշվի առնելով ներկրողի իշխանական թևում լինելը՝ պատգամավորի թեկնածուն պատասխանեց, որ եթե դա անում են նախընտրական ծախսերն ապահովելու նպատակով, իհարկե, դատապարտելի է: «Բայց ես ինքս տնտեսվարող եմ, և բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ կարող են լինել թանկացման համար: Դատապարտելի կլիներ, եթե ենթատեքստը լիներ ընտրություններին գումարներ ծախսելը և իշխանության համար քվեներ բերելը: Վերջիվերջո ի՞նչ նշանակություն ունի գործարարը ինչ դաշտում է գործում: Եթե գործարար է, թանկացումից, բնականաբար, իր ապրանքի վաճառքն էլ է տուժելու: Չեմ ուզում այս թանկացումների մեջ կրիմինալ փնտրել: Սակայն Հայաստանում միշտ այդպես է. ընտրություններից առաջ կամ հետո այն գործարարները, որոնք քաղաքականության մեջ են, իրենց ծառայությունների, ապրանքների գները թանկացնում են՝ բաժանված գումարները ինչ–որ կերպ կոմպենսացնելու համար: Ես որպես թեկնածու ընտրվելուց հետո քաղաքական համակարգը այնպես պիտի փոխեմ, որ գործարարը ստիպված չլինի իշխանության համար փող ծախսել: Մարդ 5–10 հազար դրամ վերցնելուց հետո մոռանում է Հայաստանում ինչն է էժան, ինչը՝ թանկ: Իշխանությունները լավ հաշվարկել են. գլոբալ ծախսերի փոխարեն գումարը տալիս են, ձայներն առնում՝ վերարտադրվում»,– նշեց Վարուժան Բաբաջանյանը:
Տնտեսագետ Վարդան Բոստանջյանն էլ թեև նշեց, որ նմանատիպ հարցերում խորացած չէ, որպեսզի ինտերակտիվ–հրամայական ձևով պատասխանի արդյո՞ք կա որևէ տրամաբանություն և օրինաչափություն թանկացման համար, սակայն հակված է ենթադրելու, որ այդ թանկացումները հիմնավորվածության անհրաժեշտ տարրեր չունեն:
«Այդ ապրանքատեսակները որոշակի խմբի, շերտի մարդիկ են օգտագործում: Ցածր եկամուտների պարագայում հանրապետության ճնշող մեծամասնությունը ի զորու էլ չէ դրանք օգտագործել: Բնականաբար այդ թանկ գները սահմանվում են առաջին հերթին այն բոլոր խմբերի ներկայացուցիչների համար, որոնք օրինական կամ ոչ օրինական ճանապարհով դրանք գնելու հնարավորությունն ունեն: Երկրորդ պատճառը պայմանավորված է երևի թե նրանով, որ գանձապետարանում ֆինանսական միջոցների խրոնիկական պակաս կա: Կարող են իհարկե ասել, թե հանրապետությունից դուրս դրանց գները թանկացել են: Դա միշտ էլ շեշտադրում են, բայց ստուգող չկա, հստակ տեղեկատվություն չի տարածվում, որպեսզի հասկանանք՝ իրականության հետ կապ ունի, թե ոչ»,– պարզաբանեց տնտեսագետը:
«Փաստի» այն հարցին էլ, թե հնարավոր է, որ սա զուտ քաղաքական հարց է կամ գործարարի անհատական որոշում՝ պատասխանեց, որ կարող է լինել, առավել ևս որ հանրապետությունում առկա է կանոնակարգվածությունների ցածր մակարդակ ու ազատ տնտեսական մրցակցության բացակայություն:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: