Չինացի համաճարակաբանի կանխատեսումը կորոնավիրուսի ավարտի վերաբերյալ
Չինաստանի ինժեներական գիտությունների ակադեմիայի գիտնական, երկրի առաջատար համաճարակաբաններից Չժուն Նանշանը կանխատեսում է, որ «Քովիդ-19»-ը չի վերանա այս տարվա ձմռանը և 2021 թվականի գարնանը, սակայն վարակման երկրորդ զանգվածային ալիք չի լինի:
«Համաճարակը չի վերանա ձմռան-գարնան ընթացքում, կշարունակվի, հավանաբար այս տարվա ձմռանը և հաջորդ տարվա գարնանը վարակման աճ կգրանցվի: Սակայն չեմ կարծում, թե կլինի այնպիսին, ինչպիսին առաջին ալիքն էր»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է ակադեմիկոսը տեղի պարբերականին տված հարցազրույցում:
Վերջինս ընդգծել է, որ անհրաժեշտ պահերին պետք է կարճաժամկետ խիստ միջոցառումներ ձեռնարկել, ինչպես օրինակ՝ ավիաչվերթների կրճատումը, ուսումնական հաստատություններում դասընթացների չեղարկումը՝ վիրուսի տեղական բռնկումների հետագա տարածումը թույլ չտալու համար: