ԼԱՎ ԼՈՒՐ․Հայտարարվել է, թե երբ կսկսի թողարկվել COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութը
Կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը կարող է սկսել թողարկվել առնվազն մի քանի ամսից: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ հղում անելով Ն. Ֆ. Գամալեի անվան համաճարակաբանության և մանրէաբանության գիտահետազոտական ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Գինցբուրգին:
Ներկա պահին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը և Ն. Ֆ. Գամալեի անվան կենտրոնը անցկացնում են վարակի դեմ ռուսական պատվաստանյութի փորձարկումներ: Գինցբուրգի վկայությամբ՝ պատվաստանյութի թողարկումը կսկսվի արդեն 2020թ. աշնանը:
Վերջին օրերին Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվածության ևս 7 889 դեպք: Ընդհանուր առմամբ Ռուսաստանում այսօրվա դրությամբ գրանցվել է 576 952 հիվանդ: Համաճարակի սկզբից ի վեր ապաքինվել է 334 592 մարդ, մահացու ելքերով դեպքերը հասել են 8 002-ի: