Լինելու են բժշկական կենտրոններ, որոնք պետք է հեռու մնան կորոնավիրուսից. Արսեն Թորոսյան
Կան հիվանդանոցներ, որոնք մասնակից չեն դառնալու կորոնավիրուսային հիվանդության բուժմանը: Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Հարցին, թե ինչո՞ւ չեն ընդունել Համալսարանական հիվանդանոցի եւ «Նաիրի» ԲԿ-ի օգնությունը, Արսեն Թորոսյանն ասաց. «Եթե դուք տասը մահճակալի մասին եք խոսում 2200 մահճակալի մեջից, կարծում եմ՝ պատասխանն ակնհայտ է: Ոչ մի անձնական ամբիցիա չկա եւ չի կարող լինել, եւ ամբողջ առողջապահական համակարգն ի սկզբանե ներգրավված է եղել այս պրոցեսում՝ հատուկ սկզբունքներին համապատասխան, եւ այդ սկզբունքները միշտ լինելու են, եւ այո, լինելու են բժշկական կենտրոններ, որ պետք է հեռու մնան կորոնավիրուսից՝ կենտրոնական որոշումների շնորհիվ, որովհետեւ սկզբունքն է այդպիսին՝ հակահամաճարակային եւ բուժական, որովետեւ առողջապահությունը միայն կորոնավիրուսով չի զբաղվում, զբաղվում է այլ հիվանդություններով եւս»։
Առավել մանրամասն`Այստեղ