Աշխարհում առաջին երկիրը, որը չեղարկում է կորոնավիրուսին առնչվող բոլոր սահմանափակումները...
Նոր Զելանդիայում հաջողվել է կանգնեցնել կորոնավիրուսի տարածումը, և կառավարությունը որոշում է կայացրել երեքշաբթի կեսգիշերից ամբողջությամբ չեղարկել նախկինում կիրառված բոլոր սահմանափակումները, ներառյալ՝ սոցիալական հեռավորության պահպանման պահանջը: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Յասինդա Արդերնը, գրում է Sydney Morning Herald-ը։
Նոր Զելանդիայի բնակիչները կրկին կկարողանան անցկացնել ցանկացած մեծության իրադարձություն, օգտվել բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներից, ճանապարհորդել երկրի տարածքով: Թույլատրվում են բոլոր տեսակի արտադրությունները։
Շարունակություն