Հայտնի է 48 ժամվա ընթացքում կորոնավիրուսը ճնշող դեղամիջոց
Ըստ նախակլինիկական ուսումնասիրությունների արդյունքների, մալարիայի դեմ կիրառվող մեֆլոքին դեղամիջոցը կորոնավիրուսն ամբողջովին ճնշում է վարակվելու պահից 48 ժամ անց, հայտարարել է ՌԴ բժշկակենսաբանական դաշնային գործակալության (ԲԿԴԳ) ղեկավար Վերոնիկա Սկվորցովան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ըստ նրա, դրա համար պահանջվում է շատ փոքր դեղաքանակ. մեկ միլիլիտրին՝ երկու միկրոգրամ: Սկվորցովան դեղամիջոցի ներուժը որակել է ինչպես կանխարգելիչ, այնպես էլ բուժական:
Մեֆլոքինն ընդգրկված է կորոնավիրուսային վարակի բուժման համար ՌԴ առողջապահության նախարարության առաջարկած 13 դեղամիջոցների ցանկում: Ըստ ԲԿԴԳ-ի, միջին ծանրության հիվանդների 78%-ի մոտ այս դեղամիջոցով բուժման ֆոնին «նկատվում է դրական կլինիկական դինամիկա, թոքերի հյուսվածքի փոփոխությունների ռեգրես կամ կայունացում»:
Այս պահի դրությամբ նոր տիպի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ չկա, տարբեր երկրներում ակտիվ աշխատանքներ են տարվում դրա ստեղծման ուղղությամբ:
Շարունակություն