Քաղաքացին գնացել է բանջարանոցը ջրելու և չի վերադարձել. նրա դին հայտնաբերել են առվակի մեջ
Հունիսի 10-ին՝ ժամը 00:09-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին անձնական ավտոմեքենայով գնացել է բանջարանոցը ջրելու և չի վերադարձել։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Նոր Ամանոս գյուղից մոտ 4 կմ հեռու՝ առվակի մեջ, հայտնաբերվել է Կարապետ Շ․-ի (ծնված 1961 թ․) դին։
Փրկարարները դին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային
Առավել մանրամասն`Այստեղ