Ամբողջ հանրապետությունում կրկին կարանտինային ռեժիմ հայտարարվի.
Այսօր պարետատան նիստում մենք քննարկեցինք և չբացառեցինք որոշակի սցենարի դեպքում կրկին կարանտինային ռեժիմի սահմանում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց պարետ Տիգրան Ավինյանը:
ՎԱվինյանը հիշեցրեց, որ առանձին համայնքներում կարանտինային ռեժիմ է հաստատվել, սակայն ամեն ջանք գործադրվելու է, որպեսզի հանրապետության մակարդակով նման որոշում չլինի, ինչի համար պետք է կարգապահություն դրսևորել. «Վարչական առումով լինելու են խստացումներ:
Մեր սիրելի հայրենակիցներին խնդրում ենք ըմբռնումով մոտենալ խստացումներին:
Կարծում եմ, որ ընդհանուր կանոնների պահպանման մեր պարտաճանաչությունը թույլ կտա նվազեցնել վարակի տարածման թվերը, ինչը թույլ կտա առողջապահական համակարգին սպասարկել հիվանդներին»:
Ինչ վերաբերում է վարակի տարածման մարմանը, Ավինյանը նշեց, որ այդ մասին որևէ երկիր դեռ չի խոսում, այն դեռ մնալու է մեզ հետ, հետևաբար պետք է անել այնպես, որ առողջապահական համակարգը կարողանա բավարարել պահանջները:
Քննարկվել է նաև մասնավոր լաբորատորիաների կողմից թեստավորման հարցը:
Առավել մանրամասն`Այստեղ