Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»Ваге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBank
Досуг

«Երև­ա­նյան հե­ռան­կար­նե­րի» բո­լոր հա­մերգ­նե­րը կկա­յա­նան

«Երև­ա­նյան հե­ռան­կար­նե­րի» բո­լոր հա­մերգ­նե­րը կկա­յա­նան, եթե հա­մեր­գա­յին դահ­լիճ­նե­րը սկսեն գոր­ծել.

«Երևանյան հեռանկարները» երաժշտության և արվեստի միջազգային փառատոն է: Այն 2000 թվականին հիմնադրել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը: 2007 թվականին փառատոնը դարձել է Եվրոպական փառատոների ասոցիացիայի անդամ, իսկ 2014 թվականից Եվրոպայի լավագույն տասը փառատոներից մեկն է:

Օրերս հայտնի դարձավ, որ միջազգային ժյուրիի կողմից «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնն արժանացել է Եվրոպական միության «Փառատոները՝ Եվրոպայի համար, Եվրոպան՝ փառատոների» կազմակերպության «EFFE Label 2019-2020» հեղինակավոր տարբերանշանը կրելու պատվին:

Փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը նշում է՝ տարբերանշանը սիմվոլիկ բնույթ է կրում, այն արդյունքն է «Երևանյան հեռանկարներ» փառատոնի ու ԵՄ փառատոնային ասոցիացիայի անցած գեղեցիկ ճանապարհի:

«Իրականում շատ ավելի կարևոր է այն ամբողջ տքնաջան աշխատանքը, որ տարվել է նախքան այս իրադարձությունը, շատ ավելի կարևոր է խոսել այս իրադարձության նախապատմության մասին: 2007 թվականին դարձանք Եվրոպայի փառատոնային ասոցիացիայի անդամ, դա մեր մշակութային դիվանագիտության ամենամեծ նվաճումներից էր, որովհետև այն ժամանակ Բրյուսելում Եվրամիության այդ ամբողջ համակարգում Հայաստանը քաղաքական տեսանկյունից չկար:

Առաջինն էինք, որ 28 անդամ-երկրների մեջ ներկա էինք մշակութային փառատոնի միջոցով: Դա շատ մեծ նվաճում էր:

Հետո տարիների ընթացքում կապն ամրացավ, շարունակվեց, իրենց պաշտոնյաները եկան Հայաստան, ճանաչեցին մեր երկիրը, այսինքն մի մեծ դիվանագիտական աշխատանք կատարվեց մեր փառատոնի և մշակույթի միջոցով: Արդյունքում իրենք համաձայնել են, որ հաջորդ տարի 2021 թվականին գագաթաժողովը տեղի ունենա Հայաստանում: Դրան մասնակցելու են Եվրոպայի առաջատար փառատոների ղեկավարները, լրատվամիջոցները, քաղաքական գործիչները, տնտեսական սեկտորի ներկայացուցիչները:

Սա երկար տարիների աշխատանքի, ղեկավարների հետ մարդկային ճիշտ կապեր հաստատելու, մեր փառատոնի գեղարվեստական որակը ճիշտ ներկայացնելու արդյունքն է: Իրենք գիտակցում են, որ փառատոնը տեղի է ունենում Երևանում, բայց որակով չի տարբերվում Եվրոպայի ամենախոշոր փառատոներից՝ իր գեղարվեստական ծանր քաշով ու որակով:

Լավագույն ապացույցն է 2015 թվականին՝ փառատոնի 15-ամյա հոբելյանի կապակցությամբ, Եվրակոմիսար Նավրաչիչի հղած շնորհավորական ուղերձը, որում ասված էր՝ «Երևանյան հեռանկարներ» փառատոնը Եվրոպայի առաջատար փառատոներից մեկն է, որը Հայաստանը հաստատուն կերպով ամրագրեց Եվրոպայի մշակութային և գեղարվեստական քարտեզի վրա»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հովհաննիսյանը:

Ստեղծված իրավիճակում ամբողջ աշխարհում հետաձգվեցին մշակութային իրադարձությունները և դեռևս հստակ չէ, թե ինչ է սպասվում ապագայում:

Փառատոնի գլխավոր մենեջերն ասում է՝ լիահույս է, որ անորոշությունը հունիսին կավարտվի, և սեպտեմբերին համերգասրահները կբացվեն, գուցե գործեն որոշ սահմանափակումներով: «Հույս ունենք՝ աշնան ամիսներին կշարունակենք մեր գործունեությունը:

Մեր ծրագիրը շատ չենթարկվեց կոլապսի, այս տարի այնպես էր ստացվել, որ մեր համերգների մեծ մասը նշանակված էր աշնանը: Սեպտեմբերի 10-ին Երևանում պետք է ելույթ ունենար սըր Ջոն Էլիոթ Գարդիները Մոնտեվերդի երգչախմբի հետ, այդ համերգը տեղափոխում ենք հաջորդ տարի մայիս:

Այս աշնանը կայանալու է Գրեմմիի 11 մրցանակի արժանացած Էմերսոն լարային քառյակի համերգը, նախատեսված բոլոր համերգները կայանալու են, եթե լուր ստանանք, որ համերգային դահլիճները բացվում են»,-եզրափակում է Սոնա Հովհաննիսյանը:

Շարունակություն