Ադրբեջանցուն հաղթած և Արցախի դրոշը բարձրացրած հայ մարզիկի հետ պայմանագիրը խզել են
Fight Nights Global-ը դադարեցրել է Ռուսաստանը ներկայացնող Վարդան Ասատրյանի հետ համագործակցությունը:
«Այսօր պաշտոնապես Վարդան Ասատրյանին ծանուցվել է պայմանագիրը խզելու մասին: Պատճառը մարզիկի կողմից էթիկայի կանոնների խախտումն է` քաղաքական բովանդակությամբ հանդերձանքով հանդես գալու համար: Մարզիկների պայմանագրերում կան կետեր, որոնք նվիրված են այդ հարցերին և պահանջում են պարտադիր պահպանել դրանք»,- ասվում է հայտարարության մեջ:
Վարդան Ասատրյանը տեխնիկական նոկաուտով հաղթել է ադրբեջանցի Էլնար Իբրահիմովին: Մարզիկը հաղթանակից հետո վեր է բարձրացրել Արցախի դրոշը: Նշենք, որ մարզիկի մարզահագուստին առկա էր Արցախի դրոշը: