Առյուծներ, պահպանեք ձեր լավատեսությունը․ մայիսի 9-ի աստղագուշակը
Խոյ. Այն խնդիրները, որոնցից կգերադասեիք խուսափել, այսօր շատ ժամանակ կխլեն: Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր կձանձրանան և ծայրահեղ քայլերի կդիմեն: Բարձր տրամադրություն պահպանել չի ստացվի: Կկորցնեք համբերությունը, առավել դյուրագրգիռ կդառնաք: Բարեբախտաբար, սիրելիները ձեզ ուրախացնելու միջոցներ կգտնեն:
Ցուլ. Ամեն բան լավ կդասավորվի: Ծրագրերից հրաժարվել չարժե, ընտրած ճանապարհից ետ կանգնելը ևս ճիշտ չի լինի: Անգամ եթե մտերիմները հակառակը պնդեն,կարող եք վստահ լինել, որ ճիշտ ուղի եք ընտրել: Աշխատանքում հաջողությունները չնչին ենԿարող եք գործնական, անձնական բնույթի հարցեր քննարկել:
Երկվորյակ. Օրը որոշ դժվարություններով կսկսվի, սակայն հուսահատվելու կարիք չկա, հետագայում ամեն բան կփոխվի դեպի լավը: Ուշադիր եղեք ձեզ շրջապատող մարդկանց նկատմամբ: Օրվա երկրորդ կեսը բարեհաջող կդասավորվի նրանց համար, ովքեր չեն վախենա կյանքի կոչել իրենց համարձակ մտահաղացումները:
Խեցգետին. Բարեհաջող օր է սպասվում: Աշխատանքում զգալի արդյունքների կհասնեք, շրջապատի հետ լավ լեզու կգտնեք, կզբաղվեք այն ամենով, ինչը հոգեհարազատ է: Նպատակահարմար օր է խոշոր գնումներ, նաև ներդրումներ կատարելու համար: Անձնական կյանքում կատարվող իրադարձությունները ևս կգոհացնեն: Հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ:
Առյուծ. Բոլոր հարցերը միանգամից լուծել չի ստացվի: Սակայն չեք կորցնի լավատեսությունը: Առաջիկայում ձեզ մեծ նվաճումներ են սպասվում, իսկ մինչ այդ՝ չարժե մտահոգվել մանրուքների շուրջ: Շփումներում առավել զգուշավոր եղեք, թույլ մի տվեք մոլորոցնել ձեզ: Ամսվա սկզբում ծագած խնդիրները կրկին գլուխ կբարձրացնեն:
Շարունակությունը՝ այստեղ