Տնային միջոց՝ ոտքերի սնկի ու կոշտուկների դեմ
Ասպիրինը ոչ միայն կարող է օգնել ազատվել ոտքերի սնկից, այլ նաև կվերացնի բորբոքումը ու կնպաստի ոտքերի կոշտուկների հեռացմանը։
Մի քանի բաղադրամասերի օգնությամբ դուք հեշտությամբ կարող եք պատրաստել միջոց, որ փափկեցնեք ոտնաթաթի մաշկն ու այն առողջ պահեք։
Ասպիրինն անալգետիկ է, որը հաճախ կիրառվում է գլխացավերի թեթևացման կամ մարմնի ջերմաստիճանի նվազեցման համար, սակայն նա ունի նաև այլ հատկություններ, որոնք կարելի է օգտագործել կոսմետիկ նպատակներով։ Ասպիրինն արդյունավետ կերպով հաղթահարում է ակնեն, քչացնում է մաշկի պիգմենտացիան ու հեռացնում է մաշկի մակերեսի աղտոտվածությունը։
Բացի դրանից՝ այս հաբերի բաղադրությունը շատ արդյունավետ է ոտնաթաթի մաշկի ու եղունգների սնկերի դեմ պայքարում։ Ասպիրինը խոչընդոտում է սնկերի տարածմանն ու թեթևացնում է քորը, որը հարուցում են բակտերիաները։
Նրա կազմի մեջ մտնում են հակաբորբոքային և հանգստացնող նյութեր։ Նրանք օգնում են քչացնել ոտքերի ցավն ու լարվածությունը, հատկապես երկար աշխատանքային օրվանից և բարձր ֆիզիկական ակտիվությունից հետո։
Ինչպե՞ս պատրաստել ոտքերի խնամքի այս միջոցը
Դուք նկատել եք, որ ոտքերի մաշկը կոպիտ է դարձել, պատվել է ճաքերով կամ նրա վրա այլ անհարթություննե՞ր են առաջացել։ Փորձեք ասպիրինի և կիտրոնահյութի հիմքով ոտքերի խնամքի միջոց։ Այն կօգնի բարելավել ոտնաթաթերի վիճակը շատ կարճ ժամանակում։
Դրա կանոնավոր կիրառման դեպքում նվազեցվում է սնկի ու բակտերիաների տարածումը։ Այս միջոցի օգտագործումը նաև կկարգավորի ոտքերի մաշկի pH մակարդակն ու թույլ չի տա տհաճ հոտի առաջացումը։
Անհրաժեշտ բաղադրիչները՝
. ասպիրի 5 հաբ
. 1 կիտրոնի հյութ
Պատրաստման եղանակը
Ասպիրինի հաբերը մանրացրեք մինչև փոշենման զանգված դառնալը, լցրեք տարայի մեջ ու ավելացրեք կիտրոնահյութը։ Լավ խառնել բաղադրամասերը մինչև միատարր խիտ զանգված ստանալը։
Եթե այն չափազանց չոր է ստացվել, մի փոքր էլ կիտրոնահյութ ավելացրեք կամ մի ճաշի գդալ ջուր։
Կիրառման եղանակը
Հանգամանորեն լվացեք ձեր ոտքերն ու չորացրեք սրբիչով։ Այս խառնուրդից բարակ շերտով քսեք ոտքերի՝ սնկերով ախտահարված ու կոշտուկապատ մաշկի հատվածին։ Ազդելու համար թողեք՝ մնա 20-30 րոպե ու լվացեք մեծ քանակությամբ տաք ջրով։ Դրանից հետո կրունկները տրորեք պեմզաքարով, որ հեռացնեք մաշկի մակերեսի մեռած բջիջները։
Կրկին ցողեք տաք ջրով ու լավ չորացրեք սրբիչով։
Լավ արդյունքների հասնելու համար պրոցեդուրան կրկնեք շաբաթական 2-3 անգամ։ Չարժե մոռանալ խոնավեցնող քսուք օգտագործելու մասին, քանի որ ոտնաթաթի մաշկն արագ չորանում է։