Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%
uncategorized

Ալիևան և Բոկովան ավերեցին կառույցը, ինչը նաև լուրջ կասկածի տակ է դնում ողջ ՄԱԿ-ի առաքելությունը

Առանջին անգամը չէ, որ «ՅՈՒՆԵՍԿՈ» միջազգային կազմակերպությունը խախտում է իրեն վերապահված մանդատը և հակասական որոշումներ ընդունում: Շատերի կարծիքով, դրա պատճառը կառույցի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի և Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի չափից ավելի մտերմությունն է: Խնդիրն այն է, որ «ՅՈՒՆԵՍԿՈ»–ի բարի կամքի դեսպան լինելուց բացի առաջին տիկնոջը հաջողվել է այնքան մտերմիկ հարաբերություններ ստեղծել Բոկովայի հետ, որ կարողանում է անգամ ներազդել որոշումների վրա:

«Ես արդեն երկու տարի է՝ ասում եմ, որ Հայաստանը պետք է դուրս գա այդ կառույցից, քանի որ «ՅՈՒՆԵՍԿՈ»–ն կաշառված կառույց է: Եվ առաջին դեպքը չէ, որ մենք ականատես ենք լինում ոչ մի չափանիշի չհամապատասխանող որոշման ընդունման: Օրինակ, մշակութային որոշ արժեքներ էթնիկացնելու հանգամանքը»,– Oragir.info-ի հետ զրույցում ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

Ոչ մի փաստարկ չկա, որ միջնադարից սկսած՝ ադրբեջանական որևէ մշակութային էլեմենտի մասին հիշատակում լինի, նշեց ազգագրագետը: Քաղաքականից բացի, այդ երկրին վերաբերող պատմամշակութային որևէ հարց ակադեմիական որևէ քննության չի դիմանում: Սակայն, որքան էլ տարօրինակ է, այս ամենը չեն նկատում նույնիսկ միջազգային կառույցները, որոնք իրավունք չունեն աղավաղել անցյալը:

«Ադրբեջանցի էթնոս չկար, որ ադրբեջանական մշակույթ լիներ: Ինչ վերաբերում է էթնիկ մշակույթներին, այո, նաև թուրքականին, չէ՞ որ տարածաշրջանում ժողովուրդների մշակութային կոնգլոմերատ կա, որը դեռ հստակ տարանջատված կամ միավորված չէ: Այստեղ կան լեզգիների, թալիշների, թաթերի, աղվանական բոլոր լեզգիալեզու և այլ ժողովուրդների մշակույթներ: Եվ եթե «ՅՈՒՆԵՍԿՈ»–ն այդ խնդիրները չի դնում և չի հստակեցնում, թե այդ որոշումը ինչ էթնիկ մշակույթի է վերագրվում, ապա, փաստացի, այդ կառույցը խաղում է ՄԱԿ–ի հիմնարար գաղափարի դեմ»– ասաց Հ. Խառատյանը:

Ստացվում է, որ «ՅՈՒՆԵՍԿՈ»–ն, իրականում հանդես է գալիս ոչ թե որպես անաչառ միջազգային կառույց, այլ ՄԱԿ–ը ներսից քայքայող միավորում, համոզված է ազգագրագետը: Եվ դա այնքան ակնհայտ է, որ նույնիսկ քննարկելու հարց չէ:

Խառատյանի կարծիքով, ՄԱԿ–ի շրջանակներում գործող «ՅՈՒՆԵՍԿՈ»–ի կողմից իրեն վերապահված մանդատազանցման և քաղաքականության մեջ խառնվելու հարցերը մինչ օրս որևէ երկիր չի բարձրացրել: Այդ է պատճառը, որ այնտեղ ինչպես ցանկանում, այնպես էլ վարվում են: Ավելին, անգամ այնպիսի որոշումներ են կայացնում, որոնք իրար են խառնում ոչ միայն ազգերի մշակութային արժեքները, այլև ողջ տրամաբանությունը:

«Քանի դեռ որևէ երկիր միջազգային մակարդակով նման հարց չի բարձրացրել, «ՅՈՒՆԵՍԿՈ»–ի այս քաղաքականությունը կշարունակվի: Ի դեպ, այդ կառույցին ոչ մշակութային արժեքների պահպանության և պաշտպանության մանդատ տվել է այն կոնվենցիան, որին Հայաստանը մոտ 12 տարի է միացել է: Եվ այդ տարիներից, ի դեպ, տիկին Լեյլա Ալիևան Բոկովայի հետ միասին «ՅՈՒՆԵՍԿՈ»–ի այդ բաժինն էին գլխավորում, ովքեր ավերեցին կառույցի ողջ տրամաբանությունը, ինչը նաև լուրջ կասկածի տակ է դնում առհասարակ ողջ ՄԱԿ–ի առաքելությունը»,–ասաց Հ. Խառատյանը:

Ի դեպ, Հայաստանի ՄԱԿ–ի գրասենյակը դեռ չի արձագանքել իրեն ուղղված այսօրինակ մեղադրանքներին: Եվ լավ կլիներ, որ միջազգային այս կառույցը բացատրություն տար, թե իրականում իրենք ինչով են զբաղված: Եվ առհասարակ տեղյա՞կ են այն մասին, որ իրենց ենթակա կառույցները կարողանում են նման անտրամաբանական քայլեր ձեռնարկել և իրականացնել:

«ՄԱԿ–ի գրասենյակը պետք է բացատրություն տա՝ ինքը պատասխանատո՞ւ է արդյոք իր կենտրոնական գրասենյակի կողմից ընդունած որոշումների համար, թե՞ ոչ: Ասեմ ավելին, առհասարակ պետք է դատի տալ այս կառույցին նման որոշումներ ընդունելու համար»,–ասաց Հ. Խառատյանը:

Նման խեղկատակություն հիշեցնող գործելաոճը, ցավոք, ունի պատմություն և ձնագնդի նման մեծանալու միտում: Ի դեպ, Հայաստանը միակը չէ: Շատ երկրներ արդեն հասկանում են, որ այս ամենը դուրս է տրամաբանությունից և վերահսկողությունից և հրաժարվում են կառույցին անդամագրվել: «Եթե խոսքը էթնիկ արժեքների մասին է, ապա հայ ժողովուրդն աշխարհով մեկ սփռված է: Ինչ վերաբերում է մասնավորապես քոչարիին, ապա այն հազար տարբերակ ունի: Դա մեր գիտությունը հիմնավորել և արձանագրել է: Բացի այդ, Հայաստանն առաջինն է եղել, որ, ի դեմս Սրբուհի Լիսիցյանի, իրականացրել է այդ պարի և առհասարակ պարերի նոտագրում: Պարերի գրանցման տեխնիկա է ստեղծել և գրառել է նաև քոչարին: Այսինքն, պատմագրության տեսանկյունից քոչարին լավ վավերագրված պարերից է և շատ կարևոր է հասկանալ, թե 50 տարուց ավելի վաղեմություն ունեցող որևէ աղբյուր կա՞, որը գրանցել է, թե իբր քոչարին ադրբեջանական պար է»,– ասաց Հ. Խառատյանը:

Հիշեցնենք, որ «յալլի» կոչվող պարն օրերս ընդգրկվել է «ՅՈՒՆԵՍԿՈ»–ի՝ մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում, այնուհետև քոչարի և թենզերե անվանումներն ավելացվել են այդ անվան կողքին, ինչը մեծացնում է այն կասկածները, որ այստեղ, այնուամենայնիվ, այլ մեքենայություններ են եղել:

Հավելենք, որ դեռ 2017 թվականին կազմակերպության թվիթերյան էջում կատարվել էր գրառում, համաձայն որի «ՅՈւՆԵՍԿՈ»–ի պաշտոնական կայքէջում քոչարին գրանցվել էր որպես հայկական պարատեսակ։ Դա այն տարին էր, երբ տոլման էլ գրանցվել էր որպես ադրբեջանական: Ինչ վերաբերում է ներկայացուցչական ցանկում գրանցված հայկական մշակութային արժեքներին, ապա ավելի վաղ գրանցվել են նաև Հայաստանի կողմից ներկայացված «Դուդուկի երաժշտությունը» (2008թ.), «Հայկական խաչքարի արվեստ. խաչքարի խորհուրդը և խաչքարագործությունը» (2010թ.), «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ» էպոսի կատարողական դրսևորումները» (2012թ.), «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» (2014թ.): Եվ ելներով «ՅՈՒՆԵՍԿՈ»–ի նման գործելաոճից՝ չի բացառվում, որ մի օր էլ ալիևները որոշեն, որ պետք է ոտնձգություն անեն անգամ հայկական էպոսի վրա: