Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»Ваге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армян
Политика

Աղվան Պողոսյան. «Նոր ԱԺ–ն երկար չի գոյատևի՝ կարճ կյանք է ունենալու»

Հեղափոխությունից հետո հնչած խոստումները յոթ ամիս անց գործնական լուծումներ դեռ չեն ստացել: Նման դիրքորոշում ունի «Քաղաքացիական հարթակ» նախաձեռնության ղեկավար Աղվան Պողոսյանը, որն առանձնացնում է նաև խնդիրներ՝ կապված առաջիկա ԱԺ արտահերթ ընտրությունների հետ:

«Այս պահին ունենք մի վիճակ, երբ հնչել են խոստումներ, բայց քաղաքացու կյանքում որևէ ռեալ փոփոխություն չի եղել: Առաջիկայում ԱԺ արտահերթ ընտրություններն են, հայտարարվել էր, որ պետք է Ընտրական, ինչպես նաև Կուսակցությունների մասին օրենքներում փոփոխություններ լինեն, հավասար պայմաններ լինեն, խոսվել էր նաև վարչական ռեսուրսի օգտագործումը բացառելու մասին: Գլխավոր խնդիրն այն էր, որ մենք ունենայինք նորմալ քաղաքական դաշտ: Իսկ ի՞նչ ունենք այսօր. Սերժ Սարգսյանի հագով «կարած» Սահմանադրությունը, ռեյտինգային համակարգը այս պահին հագել է գործող իշխանությունը: Ստացվում է, որ առանց որևէ բան փոխելու և նույն մեթոդներով ենք գնում ընտրությունների: Ի՞նչ տարբերություն 2017 թվականի ու ներկայիս ընտրությունների միջև: Եթե քաղաքացուն ծրագրային, գաղափարական առաջարկներ չենք ներկայացնում, ապա գլխավոր հարցերից և ոչ մեկը չի լուծվել: Էլ չասեմ արտաքին քաղաքականության ձախողումների, ինչպես նաև սոցիալական, տնտեսական վատ վիճակի մասին: Թեև խոստումներ եղել են, բայց գործնականում որևէ բան չի փոխվել: Այսինքն՝ մեր ընտրությունն այս պահին կանգնած է վատի ու ավելի վատի միջև: Ո՞րն են ընտրում մեր քաղաքացիները»,–Oragir.info-ի հետ զրույցում ասաց նախաձեռնության ղեկավարը:

Նրա խոսքով, բավարար չէ միայն այն, որ քաղաքացին վերջապես իր ազատ ընտրությունն է կատարելու, և ընտրակաշառքի գործոնն ու շատ արատավոր բարքեր գրեթե հավասարեցվել են զրոյի:

«Խոսվում է, թե ընտրակաշառքը բացառված է և այլն, և այլն: Իսկ ի՞նչ է ենթադրում ռեյտինգայինը: Վստա՞հ եք, որ վարչական ռեսուրսի օգտագործում չի լինելու: Ես Գեղարքունիքի մարզից ահազանգեր ունեմ, որ մարդկանց վախեցնում են. դպրոցի տնօրեններին, գյուղապետներին ասում, որ եթե մեր օգտին չաշխատեք՝ ձեր դեմ ինչ–ինչ չարաշահումների հիման վրա քրգործեր կհարուցվեն: Իհարկե, ի տարբերություն 2017թ. ընտրությունների, ընտրակաշառք գրեթե չի լինելու, բայց դա չի նշանակում, որ ժողովրդավարական ընտրություն ենք ունենալու: Ժողովրդավարական ընտրություններ կլինեն, երբ հստակ ծրագիր, տեսլական լինի առաջիկա գոնե 5 տարվա վերաբերյալ, բայց այս պահին մարդիկ 100–150 հոգանոց ցուցակ գրելու խնդիր ունեն»,–նշեց նա:

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ հասարակությունն ընտրելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ցուցակը, այլ ընտրելու է հենց Ն. Փաշինյանին. «Հասարակությունը չի ճանաչում «Իմ քայլը» դաշինքի համարներին, ընկալելի է միայն Նիկոլ Փաշինյանի գործոնը: Ստացվում է՝ ընտրում ենք անձի, այսինքն՝ անձի իշխանությունը... Ավելի քան 7 ամիս առաջ էլ էր նույնը... Սերժ Սարգսյանին էլ էին անփոխարինելի համարում, տեսանք՝ վերջն ինչ եղավ: Նույն ճակատագիրը սպասվում է Նիկոլ Փաշինյանին»:

Ա. Պողոսյանն ընդգծեց՝ չի դասվում գործող իշխանությանը քննադատող այն անձանց շարքերին, որոնք 6, 7 կամ 1 տարվա ընթացքում ռեալ փոփոխություններ էին ուզում. «Այն, որ գործող իշխանությունը վատ ժառանգություն է ստացել՝ փաստ է: Բայց կան առանցքային մի քանի հարցեր, որոնք պետք է լուծվեին, որ վաղվա տեսլականն ընկալելի լիներ: Օրինակ՝ կոռուպցիայի դեմ պայքարը դիտարկում ենք ինչ–որ շոուների մակարդակում: Մարդկանց բռնել՝ բաց թողնել, բռնել՝ բաց թողնել... Այսինքն՝ ցուցադրական շոուներ, որ էյֆորիկ զանգվածին կարողանան տաք վիճակում պահել: Բայց մարդկանց ասֆալտին փռելով՝ կոռուպցիա չեն բացահայտում: Կոռուպցիայի բացահայտումն այդպես չի սկսվում»:

Աղվան Պողոսյանը շեշտեց, որ այս պահին քաղաքական դաշտ գրեթե չունենք: «Այս պահին իրավիճակ թելադրողը մթնոլորտն է: Վստահ եմ, որ դեկտեմբերի 9–ին գործող իշխանությունը հաղթանակ է տանելու, բայց դա չի լինելու ծրագրային հաղթանակ: Լինելու է նույն՝ «սևի» ու «սպիտակի» ընտրություն: Այսինքն՝ գործելու է Երևանի ավագանու ընտրությունների տրամաբանությունը, ըստ որի՝ սրանք սև են, սրանք՝ սպիտակ, սևերին պետք է մերժենք, որ ռևանշի հնարավորություն չլինի: Քաղաքական համակարգը կազուսի մեջ է: Դեկտեմբերի 9–ից հետո բացը պետք է լրացվի, բայց ես չեմ տեսնում, որ խորհրդարան անցնող որևիցե ընդդիմադիր ուժ, եթե, իհարկե, այդպիսին կա, կկարողանա այդ բացը լրացնել: Այդ բացը կլրացվի խորհրդարանից դուրս: Կլինի նոր մոտեցում, կլինեն նոր առաջարկներ, որովհետև առաջիկայում ձևավորվելիք խորհրդարանը չի կարողանալու մարտահրավերներին ադեկվատ պատասխան տալ»,–ասաց նա:

Դիտարկմանը, թե ձևավորվելիք ԱԺ–ի՝ անցումային լինելու հնարավորությունը դուք ևս չեք բացառում, Աղվան Պողոսյանը նախ շեշտեց, որ նման կանխատեսում ինքն արել է նաև 2017թ. ԱԺ–ի վերաբերյալ:

«Նախ՝ չկան կուսակցություններ, որոնք հստակ տեսակետներ են արտահայտում Արցախի հարցով, տնտեսության մասով: Տարածաշրջանում մեր դերի ու դիրքի մասին ևս հստակ տեսակետ չկա: Նոր ԱԺ–ն երկար գոյատևման ենթակա չէ: Ի վերջո, հանդիպելու է խնդրի և մի տեղից «պայթելու» է: Կարճ կյանք է ունենալու, որովհետև ստեղծել ենք նաև մի իրավիճակ, ըստ որի՝ կգտնվեն մարդիկ, ովքեր կկարողանան 100 հազար մարդ հանել փողոց ու նոր ընտրություն պահանջել, որովհետև գործող իշխանությունը մեն-մենակ է մնալու խնդիրների առաջ: Իրենք չունեն տեսլական… Ես չգիտեմ՝ ուր է գնում իմ երկիրը...»,–ասաց նա:

Աղվան Պողոսյանն ընդգծեց, որ նորանկախ պատմության մեջ ունենալու ենք ամենաապաքաղաքական ընտրություններն ու ամենաապաքաղաքական խորհրդարանը: