Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
Политика

Քաղտեխնոլոգ. «Չեմ կարծում, թե կունենանք ապաքաղաքական ընտրություններ»

Այսօր կլրանա գրանցման համար ԿԸՀ փաստաթղթեր ներկայացնելու վերջնաժամկետը: Զուգահեռ կան ուժեր, որոնք արդեն հայտարարել են ընտրություններին չմասնակցելու մասին, որոնց թվում նաև հայտնի կուսակցություններ կան:

«Նախորդ անհաջողություններից հետո լուսանցքում հայտնված հին կուսակցությունները և նոր կուսակցությունները բավականին լուրջ խաղադրույք էին արել նոր Ընտրական օրենսգրքի՝ մանավանդ ընտրական շեմի նվազեցման և օրենքի ուժով պարտադիր 4– րդ կուսակցության առկայության դրույթների վրա: Եվ այն պահից, երբ պարզվեց, որ ընտրությունները գործող ԸՕ–ով են լինելու, նույնիսկ ոչ այնքան բարձր շանսերը զրոյացվեցին, և, ի վերջո, դրանից հետո քաղաքական դաշտի մի մասը ընտրություններին չմասնակցելու որոշում ընդունեց: Ընտրությունները մանավանդ հների համար հեռանկարային չէին: Իսկ նորերը որպես նոր ուժ հանդես գալու, քաղաքական դաշտում բացերը լրացնելու ամբիցիաներ ունեն. կան բավականին շատ ժամկետնանց կուսակցություններ, որոնք ուղղակի տասնամյակներ շարունակ նույն գետն են մտնում ու անընդհատ ֆիքսում իրենց անկարողությունը: Նորերի համար գուցե արդյունքի առումով այս փուլում այդքան էլ մեծ հեռանկարներ չկան, բայց սա շատ լավ շանս է իրենց բրենդը ճանաչելի դարձնելու առումով, որովհետև քաղաքականությունը մեկ ընտրությամբ չի սահմանափակվում»,–անդրադառնալով վերոնշյալ իրողությանը՝ Oragir.info-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

Ինչ վերաբերում է ռեյտինգային ընտրակարգին ու դրանից բխող խնդիրներին, նա նկատեց, որ այդ համակարգը բավականին լուրջ խնդիրներ է առաջացնում մի շարք կուսակցությունների համար, և բացառություն չէ նաև իշխող ուժը: «Իշխող կուսակցությունը ռեյտինգային համակարգում ավելի մեծ առավելություն ունի, քանի որ ունենում է օբյեկտիվ վարչական ռեսուրս, իսկ տեղի շատ– շատ ստրուկտուրաներ, ուժեր, որոնք սովորաբար զբաղվում են ընտրություններով, միշտ փորձում են աշխատել օրվա իշխանության հետ: Եվ այն ստրուկտուրաները, որոնք գրեթե 2 տարի առաջ մեծ հաճույքով ինքնամոռաց իրենց ծառայություններն էին մատուցում ՀՀԿ–ին, հիմա փորձում են ինչ–որ ձևով տեղավորվել «Քաղպայմանագրի» կամ «Իմ քայլը» դաշինքի ստրուկտուրաների մեջ: Թեպետ նշված առավելությանը, իշխող ուժն, այնուամենայնիվ, մի վտանգ ունի. ընկնելով այն բանի հետևից, թե ով է անցողիկ, ով անցողիկ չէ, կարող է որակի մեջ տուժել: Եվ մենք տեսնում ենք, որ տեղերում իսկապես որոշակի խնդիր կա: Հիմնադիրները, ակտիվիստները սկսել են չհամաձայնել մի շարք որոշումների հետ, որովհետև նախ հասկանում են՝ կա պրագմատիկ մոտեցում և ձգտում ունենալ ռեյտինգային այնպիսի թեկնածուներ, որոնք ճանաչված են, վարկանիշ ունեն, բայց այդ դեպքում կարող ես քանակի մեջ հաղթել, իսկ որակի մեջ գուցե խնդիրներ ունենալ, այդ թվում՝ ապագա խորհրդարանում»,–նշեց նա: Ինչ վերաբերում է ընտրապայքարին հնարավոր մարտավարությանը, քաղտեխնոլոգն ընդգծեց, որ ընտրությունների ֆոնը և վերջնական արդյունքը ավելի շատ պայմանավորված են լինելու այն հանգամանքով, թե օրվա իշխանությունն ինչ մարտավարություն կընտրի: «Այսինքն՝ սև–սպիտակի, հեղափոխական– հակահեղափոխական սուր ֆորմատը, թե՞ «բարիկադները քանդելու ժամանակն է» մարտավարությունը կընտրվի: Կան բոլոր նախանշանները, որ, այնուամենայնիվ, Ն. Փաշինյանն ու իր թիմը ավելի շատ հակված են երկրորդ տարբերակին»,–նշեց մեր զրուցակիցը:

Վիգեն Հակոբյանը չի կարծում, թե այսօր միանշանակ կարելի է տալ այն դատավճիռը, թե առաջիկա ընտրություններն ապաքաղաքական են լինելու: «Ընդհակառակը, կարծում եմ, որ քաղաքական են լինելու: Եթե ընտրակաշառքի գործոնը նվազեցվում է, այդ ժամանակ առաջին պլան են մղվում քաղաքական ծրագրերը, քաղաքական անձերի գործոնը, այսինքն՝ ով են, ինչ են կամ ով է ասում, որովհետև անգամ համացանցից վերցնելով՝ յուրաքանչյուրը կարող է շատ գեղեցիկ ծրագիր գրել: Բայց քաղաքական ընտրություններ կլինեն, որտեղ որոշակի դերակատարում են ունենալու քաղաքականության հետ կապ չունեցող մարդիկ: Սա բխում է ռեյտինգային համակարգի առանձնահատկությունից, որովհետև տեղերում էլ պետք է կարողանաս ապահովել պահանջարկը: Այսինքն, եթե պահանջարկն այն է, որ տեղերում ուզում են ընտրել մարդկանց, որոնց կարողանում են բարև տալ, որոնք համարում են տեղական խնդիրները բարձրացնող մարդիկ, ապա քաղաքական ուժն այդ պահանջարկը բավարարելու համար նաև նման առաջարկ է ներկայացնելու: Ամեն դեպքում՝ առաջիկայում քաղաքական ծրագրերի, մոտեցումների, նորի ու հնի, ժամկետնանցի և դեռ չհասունացած քաղաքական ուժերի մրցավազք է լինելու, որտեղ ներկայացնելու են թե՛ քաղաքական ծրագրեր, թե՛ տեղական խնդիրներ լուծելու ճանապարհներ: Ամեն դեպքում, չեմ կարծում, թե կարող ենք այդպես ծայրահեղ ասել, որ ընտրություններն ապաքաղաքական են լինելու»,–ասաց նա՝ ընդգծելով, որ նույնը չի կարող ասել նախորդ ընտրությունների պարագայում:

«Նախորդներն ապաքաղաքական էին, քանի որ տեսանք, թե ինչ զանգվածներ էին ներգրավված նույն ռեյտինգայինի մեջ: Հիմա բոլոր՝ թե՛ հին, թե՛ նոր քաղաքական ուժերը փորձում են հնարավորինս զտել: Նույնիսկ զուտ պրագմատիկ ձայն ստանալու խնդիրը փորձում են լուծել այնպես, որ իմիջային կորուստներ չունենան, ինչն էլ պայմանավորված է նրանով, որ ընտրակաշառքի գործոնն ու ազդեցությունը նվազեցվում է: Հիմա կարևորը խոսքն է դառնում, այլ ոչ թե միայն ընտրակաշառքը»,–շեշտեց Վ. Հակոբյանը: