Սպորտի ոլորտում Ծառուկյանի գործունեության նկատմամբ շահարկումներ անելը հավասարազոր է ինքնաոչնչացման
Լյովա Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Անվիճելի փաստ է, որ Հայաստանում ներկա դրությամբ ամենազարգացած և ծաղկող ոլորտներից մեկը, եթե ոչ առաջինը դա սպորտն է: Փաստ է նաև, որ այդ գործում իր անգնահատելի ներդրումն ունի ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ով սպորտի, մարզիչների ու մարզիկների նկատմամբ առանձնակի վերաբերմունք և սրտացավություն է դրսևորելայսքան տարիների ընթացքում, սեփական միջոցների հաշվին ստեղծել է բոլոր նպաստավոր ու հարմարավետ պայմանները, որպեսզի մարզիկներն ավելի արդյունավետ կերպով նախապատրաստվեն և մասնակցեն մրցումներին: Յուրաքանչյուր մարզիկ, ով հաջողություն է գրանցել և պատվո հարթակներում բարձրացրել է հայկական եռագույնը, անձամբ Ծառուկյանի կողմից արժանացել են դրամական խոշոր պարգևների: Անգամ մի շարք շատ ավելի զարգացած ու առաջադեմ երկրներ, կնախանձեն նման սպորտի հովանացվորյալի մասին, իսկ այսօր news.am կոչվող լրատվականը, որը վաղուց հայտնի է իր կեխտոտ տեխնոլոգիաներով, նյութ է հանրայնացնում, գրելով թե ըմբիշ Արթուր Ալեքսանյանը անձնական միջոցների հաշվին է վնասվածքը բուժում: Հասկանալի է, որ այս կայքի և դրա նման այլ քաղաքական պրոյեկտ հանդիսացող լրատվականներ, առիթը բաց չեն թողնում, որպեսզի Գագիկ Ծառուկյանի նման հեղինակավոր և հարգված մարդու վարկանիշի հետ խաղան: Բայց ի գիտություն այդ ստոր «օպերացիայի» կազմակերպիչների և իրականացնողների, պետք է նշենք, որ սպորտի ոլորտում Ծառուկյանի գործունեության նկատմամբ շահարկումներ անելը հավասարազոր է ինքնաոչնչացման: Հանրությունը լավ գիտի Ծառուկյանի ներդրման մասին, լավ գիտի, որ առանց Ծառուկյանի ուշադրության հնարավոր չէր այսօր ունենալ նման բարձր մակարդակի մարզաշխարհ, նման էժանագին շահարկումները բումերանգի էֆեկտով անդրադառնալու են բոլոր նրանց վրա, ովքեր կփորձեն մտնել այդ կեխտոտ խաղերի մեջ: ԱՅս ամենից հետո, կարծում ենք news.am կայքն ու խմբագրակազմը իրենց կաշվի վրա կզգան իրենց արած ստորության չափը, որը կարտահայտվի ընթերցողի առհամարքով և նախատինքի խոսքերով:
Ի հավելում այս ամենի, պետք է նշենք, որ կոնկրետ Արթուր Ալեքսանյանը, Ծառուկյանի կողմից տրված բոլոր այն խոշոր դրամական և նյութական պարգևներից զատ, անձամբ Ծառուկյանի հրահանգով թոշակ է ստանում ՀԱՕԿ-ից ամսական 6000 ԱՄՆ դոլարի չափով և նրա անձնական միջոցներով բուժվելու որոշումը բացառապես իր նախաձեռնությունն է: Ալեքսանյանն անգամ Հայաստան չի ժամանել մրցումներից և միանգամից մեկնել է ԱՄՆ՝ բուժելու վնասվածքը: Կարծում եմ ոչ ոք կասկած անգամ չունի, որ ՀԱՕԿ-ը հանձինս Ծառուկյանի, ամբողջությամբ և հավուր պատշաճի կկազմակերպեին այդ բուժման պրոցեսը, եթե Արթուր Ալեքսանյանը դիմեր: ՀԱՕԿ-ն անգամ տեղյակ էլ չի եղել մտադրությունների մասին և այդ պարագայում կեխտոտ հոդված տարածել փորձելով արատավորել Գագիկ Ծառուկյանի բարի համբավն ու անունը, առնվազն անբարոյականություն է կայքի և նրա խմբագրակազմի կողմից: Վստահ ենք, որ Ալեքսանյանը ևս անտեղյակ է այդ կայքի հոդվածից, իսկ իմանալուն պես ճիշտ կանի իր խոսքն ուղի կայքին և թույլ չտա, որպեսզի իր ֆակտորը օգտագործեն քաղաքական դիվիդենտներ շահելու համար, առավելևս երբ այդ ամենը կապված է Գագիկ Ծառուկյանի անվան հետ: