Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%
uncategorized

Առաջարկը լավն է, բայց պետք է զգույշ լինել

Հարկային օրենսգրքում փոփոխությունների փաթեթ է նախապատրաստվում: Առաջարկվելու է նույնականացման՝ ID քարտերը որպես կուտակային քարտեր ծառայեցնել և այն օգտագործել առևտուր կատարելու ժամանակ։ Առաջարկը բավականին բուռն արձագանքի արժանացավ և իր հերթին բազմաթիվ հարցեր առաջացրեց:

Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի կարծիքով, բիզնեսի տեսանկյունից ստվերի դեմ պայքարն առավել արդյունավետ կլիներ, եթե այնպիսի միջավայր լիներ, որ բիզնեսը հարկադրված չլիներ ստվերում գործել: Եվ քանի որ նոր կառավարությունը մասշտաբային պայքար է սկսել ստվերի և կոռուպցիայի դեմ, ուստի փորձում է երկու ուղղությամբ պայքարել: Մի կողմից՝ բիզնեսին ստուգելով, մյուս կողմից՝ ներքևից վերև քաղաքացիների ակտիվությունը բարձրացնելով՝ փաստացի նրանց դարձնելով մոնիտորինգի կողմ:

«Հայաստանում մշակույթի պակաս կա այն առումով, որ մարդիկ շատ հաճախ իրենց ընտանիքի բյուջեն չեն պլանավորում: Անգամ կարող են շատ պատահական ձևով ծախսել: Դեռ ժամանակ կա և կարելի է մարդկանց սովորեցնել, թե ինչպես պետք է սեփական եկամուտները հայտարարագրել, բայց այն, որ քաղաքացիները պետք է սովորեն դառնալ իրենց գումարի կամ ունեցվածքի տերը, միանշանակ է: Մյուս կողմից՝ Հայաստանը, որպես ցիվիլ երկիր, պետք է քաղաքացիների եկամուտների հայտարարագրման մշակույթի էլեմենտներ ներդնի, որպեսզի կարողանա միջագային ասպարեզում մրցակցային դիրք գրավել»,– ասաց Գ. Մակարյանը:

Խոսելով գործատու– աշխատող հարաբերությունների մասին՝ նա նշեց, որ չգրանցված աշխատող պահելը պետք է ձեռնտու չլինի գործատուի համար: Մյուս կողմից, թեև դա կարող է հանգեցնել աշխատողների օպտիմալացմանը, բայց պետք է վստահ լինել, որ գործատուները երբեք չեն ցանկանա ազատվել որակյալ մասնագետներից:

«Մեկ այլ տենդենց նույնպես կա: Այսօր շատ գործատուներ ցանկանում են թափանցիկ աշխատել: Նախկինում, երբ կար ստվերային կառավարում, շատերն անհավասար մրցակցային պայմաններում են եղել: Եվ երբ այդ պայմանները հավասարեցվում են, այսինքն՝ տանիքներ ունենալու, պաշտոնյաների հետ ախպերություն–ընկերություն անելը վերանում է, պատգամավորներն ինչ–ինչ արտոնություններ չեն ունենում, բոլոր պրոցեսները դառնում են վերահսկելի, իսկ գործընթացները դառնում են թափանցիկ: Այդ դեպքում ստվերում գտնվելու անհրաժեշտություն այլևս չի լինում, և այն դառնում է բավականին ռիսկային»,– ասաց Գ. Մակարյանը:

Կազմակերպության ղեկավարի խոսքով՝ վերջին շրջանում մոտ 35 հազար աշխատատեղ է ֆորմալացվել: Դա նշանակում է, որ շատ ձեռնարկություններ գնացել են սեփական աշխատողներին գրանցելու և սպիտակ դաշտում աշխատելու ուղղությամբ: Դա խոսում է նաև այն մասին, որ շատ գործատուներ ոչ թե որոշել են ազատվել իրենց աշխատողներից, այլ գնացել են իրենց գործունեությունը թափանցիկ դարձնելու ճանապարհով, ասում է Գ. Մակարյանը: Ուսումնասիրությունները ցույց են տալիս նաև, որ դրան զուգահեռ գործազրկության արհեստական աճ տեղի չի ունեցել: Հարցին, թե ինչ երաշխիք, որ աշխատողներին գրանցելով՝ գործատուն եկամտահարկի չափով չի նվազեցրել աշխատավարձը, Գ. Մակարյանը պատասխանեց. «Եթե աշխատողը կհամաձայնի, որ իր եկամտահարկն ամբողջությամբ կամ 50/50 տարբերակով իրենից գանձեն, ապա այդտեղ նույնպես խնդիր չկա: Եթե երկու կողմերը համաձայն են նման պայմաններով աշխատել, ապա մենք ինչո՞ւ պետք է մտնենք նրանց հարաբերությունների մեջ: Այսինքն, եթե տվյալ անձին ձեռնտու է, որ 100 հազար դրամ աշխատավարձ ստանա, բայց չկարողանա վարկ վերցնել, ինչ–որ հարցեր լուծել, սուբսիդավորումներից և այլ պետական ծրագրերից օգտվել, իսկ եթե նախկին 100 հազարի փոխարեն պետք է 90 հազար դրամ աշխատավարձ ստանա, բայց մյուս կողմից կարողանալու է առավելություններից օգտվել, ու համաձայնում է այդ պայմաններին, ապա ես այդտեղ խնդիր չեմ տեսնում: Համաձայն չլինելու դեպքում կարող է առաջարկվող պայմանները քննարկել գործատուի հետ: Սա էլ է մշակույթ, որ պետք է զարգանա: Մարդիկ պետք է սովորեն բանակցել գործատուի հետ, թեկուզ՝ կռվել: Աշխատողը պետք է սովորի իր իրավունքները պաշտպանել: Եվ պետք չէ տպավորություն ստեղծել, թե բոլոր քաղաքացիները միամիտ են, իսկ գործատուներն՝ ագրեսիվ»,–ասաց Գ. Մակարյանը:

Նրա խոսքով՝ երբ բոլոր գործատուները հավասար պայմաններում սկսեն աշխատել, կհասկանան, որ իրենց հաջողությունն անմիջականորեն կախված է որակյալ աշխատողների աշխատանքից: Այդ դեպքում կսկսեն գնահատել ինտելեկտը և աշխատողին չեն ասի՝ դրսում բազմաթիվ գործազուրկներ կան, ուրիշին կընդունեմ: Ավելին, մրցակցությանը դիմանալու համար նաև լավ պայմաններ կստեղծեն աշխատողների համար, որպեսզի աշխատողը չհեռանա:

«Այսօր մասնագետները շատ չեն շուկայում, որ գործատուն իրեն նման ճոխություն թույլ տա: Բացի այդ, կրթություն ստացած երիտասարդին մինչև ցանկալի մակարդակի մասնագետ դարձնելը, առանց իմանալու՝ կդառնա՞ ցանկալի մասնագետ, թե ոչ, բավականին ժամանակ և ռեսուրս է ներդրվում:

Ուստի նրան կորցնելն ավելի թանկ կարող է նստել գործատուի վրա: Այսինքն, անցել են այն ժամանակները, որ նախկին տգետ գործատուները կարող են միշտ մրցունակ մնալ շուկայում: Այսօր նույնիսկ լավ կրթություն չստացած գործատուներն են հասկանում այդ ամենը և բավականին հմուտ մենեջերների են աշխատանքի ընդունում, որ կարողանան ոչ միայն մրցունակ մնալ, այլև իրենց բիզնեսը զարգացնեն: Եվ հիմա արդեն այնպիսի պայմաններ են ձևավորվում, որ կհաղթի նա, ով մրցունակ կլինի: Իսկ մրցունակությունը և՛ կադրերն են, և՛ մենեջմենթն է, և՛ որակը, և՛ շատ այլ հարցեր»,– ասաց Գ. Մակարյանը:

Այնուամենայնիվ, սա դեռ սկիզբն է, իսկ ժամանակի ընթացքում համակարգը կկատարելագործվի, համոզված է գործատուների միության նախագահը: Ուստի համակարգի սխալները հասկանալու համար կարելի է այն որպես պիլոտային ծրագիր իրականացնել: Ինչ վերաբերում է ամեն ինչը թաքցնելու հայկական մտածելակերպին, ապա պետք է այդ մշակույթն էլ փոխել, որպեսզի բոլորն էլ հնարավորություն ունենան աշխարհի հետ համաքայլ առաջ շարժվել: