Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Великая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване Арагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицЗаявление движения «Нет “Западному Азербайджану”!»: нет разделу Армении Главная повестка выборов: армянская идентичность или интеграцияВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%Звон в колокол на Лондонской фондовой бирже ознаменовал включение Америабанка в индекс FTSE 100 в составе группы LFG Le Figaro: Европа рискует пожертвовать демократией в Армении ради геополитики
Досуг

Ստի դետեկտոր. վստահելի՞, թե՞ «ոչ գիտական ու կողմնակալ»

Մենք գիտենք, որ...

Ստի դետեկտորը (պոլիգրաֆը) մեծ ճշտությամբ հնարավորություն է տալիս պարզել հարցաքննվողի սուտը, և միայն շատ պատրաստված ու մարզված մարդիկ են ունակ խաբել նրան:

Իրականում այնքան էլ այդպես չէ:

ԱՄՆ–ի Ազգային ակադեմիայի կողմից կատարված հետազոտություններով պարզվել է, որ ստի դետեկտորով կատարված հարցազրույցների (հարցաքննությունների) մեծ մասը եղել է «անվստահելի, ոչ գիտական և կողմնակալ»: Պարզվել է, օրինակ, որ ստի դետեկտորով մարդկանց աշխատանքի ընդունելիս անցկացված հարցազրույցը հայտնաբերում է տվյալ աշխատանքին ոչ ցանկալի անձանց նույն հավանականությամբ, ինչ արդյունք կարելի էր ստանալ պատահական ընտրությամբ:

Ստի դետեկտորը բժշկա–կենսաբանական սարք է՝ նախատեսված մի քանի ֆիզիոլոգիական ցուցանիշների (շնչառություն, սիրտանոթային ակտիվություն, մաշկի էլեկտրական դիմադրողականություն և այլն ) միաժամանակյա արձանագրման համար: Այն ստուգում է նաև անցյալում տեղի ունեցած երևույթների հետ կապված հիշողությունները։ Հարցաքննվողին որպես կանոն սկզբից տալիս են հսկիչ հարցեր, որով որոշում են նրա անհատական սթրեսի շեմը և հետագայում, հիմնվելով դրա վրա, մասնագետները ստանում են ինֆորմացիա հետաքրքրող հարցերին տված պատասխանների ճշմարտանմանության վերաբերյալ՝ հենվելով արձանագրված ֆիզիոլոգիական ցուցանիշների վրա:

Ստի դետեկտորի պատմությունն սկիզբ է առնում 1877 թվականից, երբ ֆիզիոլոգ Անժելո Մոսսոն հայտնաբերեց, որ սուտ խոսելու ժամանակ վախն առաջին հերթին արտահայտվում է հաճախասրտությամբ։ Առաջին փորձնական կիրառումը իրականացրել է իտալացի կրիմինալիստ Չեզարե Լոմբրոզոն (1881 թվական)՝ հարցաքննության ընթացքում դինամիկ հետևելով հարցաքննվողի ճնշման ցուցանիշին։ Պոլիգրաֆ սարքը ստեղծվել է 1921 թվականին Կալիֆոռնիայում՝ ոստիկան Ջոն Լարսոնի և բժշկական համալսարանի մի ուսանողի համատեղ ջանքերով: Սարքը չափել և գրանցել է արյան ճնշումը, զարկերակը, շնչառությունը և մաշկի հաղորդունակությունը։ 1933 թվականին Լեոնարդ

Քիլերը վերջնական տեսքի է բերել սարքը և սկսել է դրա զանգվածային արտադրությունը։ 1935 թվականին առաջին անգամ ԱՄՆ– ում ստի դետեկտորը օգտագործվել է դատական պրակտիկայում: Դրա միջոցով ստացված ցուցմունքներն օգտագործվել են որպես երկու հանցագործների մեղքի ապացույց։

Ներկայումս ստի դետեկտորը հիմնականում օգտագործվում է սքրինինգային հետազոտությունների համար՝ աշխատանքի ընդունելիս տարբեր ընկերություններ սրա միջոցով «հարցազրույց» են անցկացնում աշխատանքի ընդունվել ցանկացողների հետ և հայտնաբերում են ոչ համապատասխան կադրերին: Կրիմինալիստիկայում և դատական պրակտիկայում պոլիգրաֆը ներկաումս շատ քիչ է օգտագործվում (լրիվ հակառակը նրա, ինչ տեսնում ենք ֆիլմերում):

Որոշ երկրներում (Գերմանիա, Լեհաստան և այլն), ինչպես նաև ԱՄՆ–ի նահանգների մեծ մասում արգելված է այն օգտագործել արդարադատության պրակտիկայում: Ներկայումս ժամանակակից ստի դետեկտորն ընդգրկում է համակարգչային ծրագիր, համակարգիչ և անհրաժեշտ սենսորներ՝ տվյալների մուտքագրման համար:

Սուտ ասվածը պարզել փորձել են դեռ վաղ ժամանակներից: Օրինակ, Ճապոնիայում հանցագործության մեջ կասկածվողը պետք է բերանի մեջ պահեր բրնձի կույտը և լսեր իր մեղադրանքը։ Եթե բրինձը բերանում չոր մնար՝ մեղադրանքը հաստատվում էր։ Հին Հնդկաստանում, երբ մեղադրյալին տալիս էին կտրուկ հարցեր, մեղադրյալը պետք է արտաբերեր մտքում եկած առաջին իսկ բառերը և միևնույն ժամանակ հարվածեր վահանին: Համարվում էր, որ ստելիս հարվածի ձայնը լինում էր ուժեղ։ Աֆրիկայում կասկածյալներին ստիպում էին ձեռքում թռչնի ձու պահել, քանի որ այն շատ նուրբ է և անգամ թույլ սեղմելու դեպքում կոտրվում է։ Կասկածյալները ձուն փոխանցում էին մեկը մյուսին: Ենթադրվում էր, որ մեղավորը չէր կարող պահել ձուն, քանի որ մեխանիկորեն սեղմելով այն՝ կկոտրեր։

Ինչպես ժողովրդական իմաստությունն է ասում, ստի ոտքերը կարճ են լինում: Փաստորեն, ստի դետեկտորը ինքն էլ է հենց սուտ «խոսում»: Դա ճիշտ է, քանի որ, օրինակ, կան քաղաքական գործիչներ, որոնց ֆիզիոլոգիական ցուցանիշները հաստատ կարող են փոփոխվել ոչ թե սուտ խոսելուց, այլ պատահականորեն հանկարծ ճիշտն ասելուց:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը