Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»Ваге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армян
Политика

Բարիկադները քանդվում են նաև տնտեսության մեջ

Օրերս Նիկոլ Փաշինյանը ներկա գտնվեց Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ հիմնված կրիպտոարժութային–մայնինգ ընկերության բացմանը: Միայն այն հանգամանքը, որ Փաշինյանը արդեն ներկա է գտնվում նման միջոցառումների, ցույց է տալիս, որ նրա հռետորաբանությունը մեղմացել է ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական իմաստով: Վերջին շրջանում սա միակ դեպքը չէ, երբ Փաշինյանն ու իշխանության այլ ներկայացուցիչներ ներկա են գտնվում նոր բիզնեսների բացման արարողություններին:

Կարևոր է այս ներկայությունն այն առումով, որ նախորդող ամիսներին քաղաքական սուր հռետորաբանությանը զուգահեռ, բավական սուր և ագրեսիվ էր հռետորաբանությունը նաև տնտեսական դերակատարների նկատմամբ, ինչն իր հետ բերել էր որոշակի ներքին ու արտաքին ներդրումային լարվածություն, իսկ հիմա հիմքեր են ստեղծվում, որպեսզի այդ լարվածությունը թոթափվի: Մեծ հաշվով, ինչպես քաղաքականության, այդպես էլ տնտեսության մեջ մոտեցումների տրամաբանությունը սկսում է փոխվել, ինչպես ինքը՝ Փաշինյանն է ասում՝ սկսում են քանդվել բարիկադները:

Փաշինյանի կողմից արձանագրված այն իրողությունը, որ Հայաստանում օլիգարխներ չկան, ըստ էության, շարունակությունն է այն մեղմացած հռետորաբանության, որ դրսևորվում է վերջին օրերին իշխանության մոտ: Հակաբարիկադային մոտեցումն, ըստ էության, փորձ է արվում պրոեկտել նաև տնտեսության վրա: Հասկանալի է, որ հին տնտեսական համակարգը, ի տարբերություն քաղաքականի, այդքան հեշտ քանդել չի ստացվի, հասկանալի է նաև, որ ինչքան էլ հասարակության լայն շերտերի մոտ պոպուլ յար լինի կուլակաթափության միտքը, հնարավոր չէ վերցնել ու քանդել եղած տնտեսական համակարգը ու մեկ օրում կառուցել նորը: Այս իմաստով, տնտեսության գործում անելիքներն ավելի շատ են ու ավելի բարդ:

Բնականաբար դրական է, որ տնտեսության ու դրանում մեծ դերակատարություն ունեցող անձանց առումով, որոնց հաճախ առիթ–անառիթ անվանում են օլիգարխներ, իշխանությունը տոնայնություն է փոխում: Սա ոչ միայն, այսպես ասած, գեղագիտական հարց է, այլև քաղաքական մեսիջի, մեսիջ, որ պետք է ուղենիշային դառնա տնտեսական դաշտի ձևավորման, տնտեսական հիմնական դերակատարների երաշխավորված գործունեության, ըստ այդմ նաև արտաքին ներդրողներին գրավելու առումով:

Ցավոք, հեղափոխության առաջին ամիսներին տնտեսական քաղաքականության հարցում բազմաթիվ բացթողումներ եղան, ավելի ճիշտ տնտեսական քաղաքականությունը ստորադասվեց, զոհաբերվեց քաղաքական նպատակահարմարությանը՝ սկսած օլիգարխների թիկնապահներին պառկեցնելու մասին կոչերից, վերջացրած բանկային գաղտնիքներ հրապարակելով ու ընդհանրապես ֆինանսական մեծ կարողություններ ունեցողներին հանրային պարսավանքով ու ԱԱԾ–ով վախեցնելով:

Այժմ, սակայն, քաղաքական հռետորաբանության մեջ կառուցողականության չափաբաժնի նկատելիորեն աճին զուգահեռ, ուշ չէ նույն մոտեցումը որդեգրել նաև տնտեսական քաղաքականության մեջ: Ի վերջո, եթե կան օլիգարխներ, եթե կան ապօրինի հարստացածներ, նրանցով կարող է զբաղվել օրենքն ու իրավապահ համակարգը: Բայց պետք չէ առանձին դեպքերը սարքել դրոշակ ու այն թափահարել մի ամբողջ ոլորտի վրա, որովհետև ի տարբերություն միջկուսակցական ինտրիգների, տնտեսության դեպքում ռիսկերը կարող են բախտորոշ լինել: Ըստ էության, ինչպես քաղաքականության, այնպես էլ տնտեսության մեջ մենք մտնում ենք ավելի կառուցողական ու խաղաղ հուն, ինչն իհարկե չի կարելի դրական չգնահատել: