Կրաուչն իր ինքնակենսագրականում հետաքրքիր բացահայտում է արել Ռոնալդուի մասին
«Սթոկ Սիթիի» հարձակվող Պիտեր Կրաուչը ինքնակենսագրական է թողարկել, որտեղ հետաքրքիր պատմություն է ներկայացրել «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի մասին.
«Ռիո Ֆերդինանդը մեզ պատմում էր այն մասին, որ Ռոնալդուն մերկ կանգնում էր հայելու առաջ և ասում.
«Օ՜, ինչ գեղեցիկ եմ ես»: «Մանչեսթեր Յունայթեդի» մյուս խաղացողները փորձել են կատակել նրա հետո ու ասել են.
«Տարբերություն չկա, միևնույնն է Լիոնել Մեսսին ավելի լավն է որպես ֆուտբոլիստ»:
Այդ ժամանակ Ռոնալդուն թափահարել է ուսերը ու ժպտացել` ասելով.
«Այո, սակայն Մեսսին չունի այնպիսի տեսք, ինչպիսին ես...»»,- գրել է Կրաուչն իր ինքնակենսագրականում:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն և Մեսսին 5-ական անգամ արժանացել են «Ոսկե Գնդակ» մրցանակի: