«Երազում տեսել եմ ինչ-որ մեկին, բայց ջուր չի տվել». Անուշկա Մարգարյան
Այսօր սիրահարների հովանավոր Սուրբ Սարգիս զորավարի տոնն է: Այս տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը:
Past.am-ը զրուցել է սիրված դերասանուհի Անուշկա Մարգարյանի հետ՝ պարզելու, թե նա ինչպես է պատրաստվում նշել սիրահարների օրը. «Ինչ-որ առանձնահատուկ կերպով չեմ պատրաստվում անցկացնել օրս, ավելի շուտ՝ դեռ չեմ որոշել: Ամենայն հավանականությամբ տանը կլինեմ»:
Հարցին, թե արդյոք ինչ-որ մեկի համար նվեր պատրաստել է, դերասանուհին ժպտալով պատասխանեց. «Ոչ, նվիրել չեմ պատրաստվում, իսկ կստանամ, թե ոչ, չեմ կարող ասել»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: