Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
uncategorized

Կոմունիստական «պարտիական բիլետից» մինչև ՀՀԿ անդամատոմսի հավաքածու ունեցողները կհանգրվանե՞ն ՔՊԿ–ում

Հեղափոխությունների շարունակության հանգրվանները չափազանց բազմազան են՝ հակահեղափոխությունը, լճացումը կամ էլ պարզապես հեղափոխությունները շատ արագ մոռացվում են:

Այն, ինչ կատարվեց ու շարունակում է կատարվել Հայաստանում վերջին ամիսներին,
գնահատվեց որպես թավշյա հեղափոխություն: Արդյո՞ք կատարվածը հեղափոխություն էր բառիս բովանդակային իմաստով՝ դժվար է ասել: Թերևս սա թողնենք մի կողմ և պայմանականորեն տեղի ունեցածն ընդունենք հեղափոխություն: Սակայն ներկայումս արդեն ժամանակն է մի կողմ դնել հեղափոխական տրամադրությունները, ոգևորությունը և փորձել տեսնել հետհեղափոխական մարտահրավերներն ու վտանգները:

Այդ վտանգները բազմազան են ու բազմաշերտ, ունեն տարբեր աղբյուրներ, իսկ երբեմն էլ հենց հեղափոխությունն ու հեղափոխականությունն են դառնում վտանգի աղբյուր: Անշուշտ, Հայաստանում կատարված իրողությունների սպառնալիքները կարող են չարախնդության առիթ դառնալ միայն հոգեպես հիվանդ կամ էլ պարզապես պետական մտածողությունից զուրկ մարդկանց համար: Նույնպիսի բնորոշում կարելի է տալ նաև նրանց, ովքեր պիտակավորում ու արշավ են սկսում ցանկացած առողջ քննադատության կամ իշխանության թերացումների, բացերի ու խնդիրների բարձրաձայնման նկատմամբ:

Հենց սա արդեն դառնում է յուրօրինակ հակահեղափոխություն, որովհետև քննադատությունը, սթափությունը և ազատ խոսքը հենց հեղափոխության առանցքներն են: Մեկ այլ անհանգստացնող երևույթ է քաղաքացիների տարբեր խմբերի կողմից լրատվամիջոցների դեմ տարվող հակաքարոզչությունը, ոչ պակաս անհանգստացնող են նաև իշխանությանը կամ իշխանական կուսակցություններին սատարելու այն հայտարարությունները, որոնց հեղինակներն են հասարակական կազմակերպություններ, առավելևս այդ հասարակական կազմակերպություններն ու մտավորականները:

Սակայն սա էլ թողնենք մի կողմ և փորձենք հասկանալ, թե ինչ է կատարվելու այն բոլոր հանրապետականացված ու կուսակցականացած կառույցների կամ անհատների հետ, որոնք գտնվում են կրթական, ստեղծագործական, մշակութային ու ընդհանրապես երկրի հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում:

Արդյոք այս դեպքում մենք կունենա՞նք արմատապես փոխված հայեցակարգ, թե՞ պարզապես կփոխվի իշխանական կուսակցության անունը: Սա մեր գլխավոր խնդիրներից մեկն է: Այսօր շատերը անկեղծ ոգևորությամբ, ոմանք՝ պատեհապաշտությամբ, որոշները սեփական տաքուկ տեղը չկորցնելու կամ ձեռք բերելու ակնկալիքով միտված են կանգնել իշխանության կողքին, անդամագրվել իշխանական կուսակցության կամ էլ գոնե հրապարակավ աջակցություն ու անմնացորդ նվիրում հայտնել իշխանությանը: Այսպես եղել է բոլոր իշխանությունների՝ ՀՀՇ–ի, Քոչարյանի, Հանրապետականի իշխանության տարիներին, չի բացառվում նաև, որ ներկա իշխանությանը հավատարմության երդում տվողները նույնպիսի խանդավառությամբ ու «անկեղծությամբ» երդվել էին ծառայել Հանրապետականին:

Մյուս կողմից ՀՀՇ–ի և ՀՀԿ–ի իշխանության տարիներին մենք բազմիցս տեսել ենք դեպքեր, թե ինչպես վաստակաշատ մշակութային գործիչները ներբողներ են ձոնել իշխանություններին, անդամակցել իշխանական կուսակցություններին, ոմանք պաշտոն են ստացել, ոմանք դարձել պատգամավոր: Արդյոք այս երևույթները բացառվելո՞ւ են, արդյոք այլևս չե՞ն լինելու իշխանության սիրելիներ ու մերժվածներ և, ամենակարևորը, ինչպես պետք է դա արվի: Հենց սա է առաջնային խնդիրը:

Իհարկե, հարկ է նաև նշել, որ քաղաքական գործունեություն ծավալելը զուտ անձնական որոշում է, և այս տեսանկյունից, օրինակ, չի կարելի մեղադրել այս կամ այն գործչին այս կամ այն կուսակցությանը, այդ թվում իշխանական, անդամագրվելը: Սակայն ինչպե՞ս անել, որպեսզի դա չդառնա մոդայիկ, չդառնա պատեհապաշտություն, չդառնա իշխանության թևի տակ տեղավորվել:

Այդպիսիները լինելու են չափազանց շատ, և այս դեպքում միայն և միմիայն իշխանությունից է կախված՝ արդյո՞ք մենք այլև չենք տեսնի իշխանության անմնացորդ նվիրյալների, անխոնջ ծառաների, իշխանությանը սրբացնող մշակութային գործիչների ու դպրոցների տնօրենների:

Հենց իշխանական կուսակցություններն են, որ չպետք է թույլ տան, որպեսզի իրենց շարքերում հանգրվանեն կոմունիստական «պարտիական բիլետից» մինչև ՀՀԿ կուսակցական տոմսի հավաքածու ունեցող անհատները, քաղաքական գործիչներն ու պաշտոնյաները: Հնարավոր կլինի՞ արդյոք դա՝ ցույց կտա ժամանակը:

Աղասի Մարգարյան