Լիցքավորումներն առանց միջնորդավճարի են, բայց քաղաքացիներին «կողոպտելու» ավանդույթը շարունակվում է. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Բոլոր լիցքավորումներն առանց միջնոր դավճարի»: Արտահայտությունը դեղին թղթի վրա է գրված՝ մեծ ու սև տառերով: Այն փակցված է «Press stend» ընկերության կրպակների տեսանելի հատվածում: Իսկ որտեղ բացակայում է իրազեկումը (ի դեպ, այդպիսիք էլ կան), վաճառողները զգուշաց նում են, որ դեռ այս տարվա փետրվար ամ սից միջնորդավճար այլևս չի գանձվում: Նշենք, որ վերջին շրջանում բջջային հեռախոսահամարը լիցքավորելու դեպքում միջնորդավճար չի գանձվում նաև վճարային տերմինալներից: Նկատենք, սակայն, որ Երևանում գործող ոչ բոլոր թերթի կրպակներն ու խանութներն են հետևում վերոնշյալ իրազեկման քաղաքականությանը: Կարելի է ասել՝ մնացածի դեպքում հույսը վաճառողի խիղճն է: Այս ժա մանակահատվածում տարբեր կրպակներում և խանութներում շարունակում են լիցքավորելու համար միջնորդավճարներ գանձել: Նշենք նաև, որ միջնորդավճարը ևս ֆիքսված չէ: Կան խանութներ, որտեղ գանձում են 20 դրամ: Կան խանութներ ու կրպակներ, որտեղ գանձում են անգամ 30 դրամ: Ճիշտ է, վճարային տերմինալներից այլևս գումար չի գանձվում, բայց դրանց պարագայում գանձվող գումարը ևս «նշանակալի էր»: Օրինակ՝ 200 դրամ լիցքավորելու դեպքում բաժանորդից 35 դրամ էր գանձվում: Հիշենք՝ միջնորդավճարներ գանձելու «ավանդույթն» ի հայտ եկավ մոտ 2016 թվականի վերջերից: Ոչ միայն Երևանի, այլև Հայաստանի մարզերի շատ բնակավայրերում անգամ լիցքավորման քարտեր գնել էին միջնորդավճար վերցնում: Չի բացառվում, որ անկախ ամեն ինչից, մարզերում ևս շարունակում են քա ղաքացիներից միջնորդավճարներ վերցնել: Իրազեկման առումով այստեղ խնդիր կա. ոչ բոլոր տնտեսվարողներն են շահագրգռված քաղաքացիներին իրազեկելու պատրաստակամությամբ: Եվ քանի որ ոչ բոլորն են խղճի թելադրանքով առաջնորդվում, մեր քաղաքացիներին հորդորում ենք չվճարել միջնորդավճարները: Շատերը կարող են մտածել, թե խոսքը չնչին գումարի մասին է և ուղղակի «ցույց տան», որ իրազեկված չեն: Սակայն մեր քաղաքացիների այս սովորությունը վերջին իրադարձություններից հետո ևս պետք է որ փոփոխված լինի: Իրականում դժվար չէ պատկերացնել, թե յուրաքանչյու րից գանձված անգամ 20, 30, 35 դրամներն ինչ կլորիկ գումարների կարող են վերածվել: Ի դեպ, հարց է նաև, թե մինչ օրս գանձված գումարներն ի՞նչ նպատակներով են ծախսվել Եթե հնարավոր էր առանց այդ միջնորդավճարի լիցքավորում կատարել, ինչո՞ւ միայն մոտ երկու տարի հետո որոշվեց այլևս չվերցնել այդ հավելավճարները:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում