«Արցախի մասնակցությունը բանակցություններին՝ ինքնորոշման իրավունքի իրացում». Էմիլ Օրդուխանյան. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը Ստեփանա կերտում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ԼՂ հակամարտության կարգավորման հարցի շուրջ խոսելիս նշեց, որ հակամար տության կարգավորման համար ամենակարևոր բաղադրիչը ճիշտ ձևաչափով բանակ ցություններն են՝ Արցախի մասնակցությամբ: Սրան ի պատասխան հետևել է ադրբեջա նական իշխանությունների, մասնավորա պես՝ Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավարի հայտարարությունն այն մասին, թե Հայաստանի նորընտիր վարչապետը սոցիալ–տնտեսական հարցերի լուծման փոխարեն նախա պատվությունը տալիս է քաղաքական քա րոզչությանը: Քաղաքագետ Էմիլ Օրդուխա նյանի խոսքով՝ վարչապետի այս քայլը շատ կարևոր է այն առումով, որ բացարձակա պես բարձրացնում է Արցախի Հանրապե տության՝ որպես իրավասուբյեկտի հնարա վորությունը մասնակցելու խնդրի կարգա վորման խաղաղ գործընթացին: Նրա խոս քով՝ Արցախն աշխարհին ներկայանալու հնարավորություն կարող է ստանալ և, իհարկե, արցախյան հարցում պետք է մաս նակցի նաև Արցախի իշխանությունը: Օր դուխանյանի կարծիքով, սա շատ կարևոր մեսիջ է՝ ուղղված ոչ միայն հակառակորդ Ադրբեջանին, այլև համաշխարհային հան րությանը, Մինսկի խմբին, որը զբաղվում է հակամարտության խաղաղ կարգավորմամբ և այս խնդրում միջնորդական առա քելություն է իրականացնում: Անդրադառնալով Ադրբեջանի արձագան քին՝ քաղաքագետը նշեց, որ դա բնական երևույթ է, այլ կերպ լինել չէր կարող: Սրանով Արցախը հնարավորություն է ունենում մի ջազգային հարթությունում ներկայանալ որ պես սուբյեկտ, որն ինքնորոշման իրավունքի ճանաչման առաջին քայլն է: Բանակցային գործընթացին դե ֆակտո մասնակցելը ուզած թե չուզած Արցախին՝ ադրբեջանա կան տեսանկյունից, դարձնում է սուբյեկտ: Արցախը դե ֆակտո դառնում է սուբյեկտ, որը մասնակցում է իր հարցի կարգավոր ման գործընթացին: Զրուցակցիս խոսքով, սա Արցախի Հանրապետության ազգային շահերից, առհասարակ՝ հայկական շահերից բխող շատ կարևոր հաղորդագրություն է՝ ուղղված ամբողջ աշխարհին: «Փաստ»–ի այն հարցին, թե հեշտ կլինի՞ այդ երրորդ կողմի ներառումը բանակցային սեղանին և արդյո՞ք վտանգավոր հետևանք ներ չեն կարող լինել, Օրդուխանյանը պատասխանեց, որ գոյություն ունի արցախյան հիմնախնդրի կարգավորման երեք կարևոր սկզբունք՝ ինքնորոշման իրավունք, ուժի չկի րառում և տարածքային ամբողջականու թյուն: «Սրանք նաև Մինսկի խմբի առջև դրված այն երեք կարևորագույն սկզբունք ներն են, որոնցից առաջնայինը պետք է լինի ինքնորոշման իրավունքը: Եթե մենք խոսում ենք ինքնորոշման իրավունքի մասին, ապա Արցախի մասնակցությունն այդ գործընթա ցին ինքնորոշման իրավունքի իրացման դե յուրե հնարավորություն է ստեղծում»,– նշեց նա: Ինչ վերաբերում է հակառակորդի կող մից հնարավոր ագրեսիային, Օրդուխանյա նը նկատեց, որ Ադրբեջանը, հնարավորու թյան դեպքում, մշտապես ագրեսիա է ցու ցաբերել, որը չեզոքացվել է: Բայց այս օրե րին, հաշվի առնելով համազգային մոբիլի զացիան ոչ միայն հանրապետության ներ սում, այլ՝ ամբողջ հայության, նաև սփյուռ քահայության շրջանում, նախադրյալներ է ստեղծում, որ Ադրբեջանը որևէ քայլ ձեռ նարկելուց առաջ ժողովրդական խոսքի հա մաձայն՝ «տասը չափի, մեկ կտրի»: Արդյո՞ք նրանք կգնան այդ արկածախնդրությանը: «Դա ողջամիտ չի՛ լինի: Եվ հետո, իրենք չէ, որ պետք է ասեն Հայաստանի վարչապե տին՝ նա ներքի՞ն, թե՞ արտաքին խնդիրներով զբաղվի: Մենք այլևս խորհրդարանական երկիր ենք. վարչապետը և՛ արտաքին, և՛ ներքին քաղաքականության մեջ կարող է իրականացնել այն գործունեությունը, որով լիազորված է Սահմանադրությամբ»,– հավելեց նա:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում