Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

В Пятигорске пройдет мероприятие «Ваше Величество, армянский лаваш!»Толстой: Будущее Армении дороже миллионов, которые распихивают по карманам некоторые политикиТрасса Степанцминда-Ларс закрыта для всех видов транспортаПротурецкие группировки в Сирии атакуют позиции армии АсадаКарен Аветисян из Владимира стал победителем турнира Гран-при Тулы по боксуСотрудничество Москвы и Пхеньяна укрепляется. Глава Минобороны России прибыл в Северную КореюВ Армянской церкви Москвы пройдет конференция «Идентичность в Закавказье и политика арменофобии в Азербайджане»В ходе столкновений возле здания парламента в Тбилиси пострадали 32 полицейских, некоторые были задержаны. Зурабишвили ожидает «жесткого ответа» от ЕСTikTok запретит пользователям младше 18 лет использовать «фильтры красоты».Известно, сколько азербайджанцев поселилось в АрцахеЕдинственным противоядием от хаоса и неразберихи, созданных правительством, является ясность; подразделения с амбициями политического и государственного управления должны быть преобразованы, чтобы стать ясными. Ваге ОганесянОливье Жиру выставил свою футболку на аукцион, чтобы поддержать армянМэрия не имеет права заставлять пассажиров платить за транспорт лишь 100-драмовыми монетами: Грайр КамендатянАмериабанк назван лучшим банком Армении в сфере недвижимости по версии Euromoney Захарова прокомментировала информацию о планах Греции поставить Армении российские С-300София Баграмян стала победительницей ЧМ по шахматам среди девочек до 8 летШер объявила о завершении карьеры после 60 лет на сценеПутин пригласил руководителей стран ОДКБ принять участие в Параде Победы в МосквеВ Эчмиадзине на поклонение верующим будет вынесено Копье ЛонгинаОДКБ не должна была воевать за Ереван в Карабахе: Владимир ПутинИраклия Кобахидзе утвердили на пост премьера ГрузииАрдшинбанк направляет 120 млн. драм во Всеармянский фонд «Айастан»И ожидаете, что они не будут защищать свои кресла зубами? «Паст»Грузинский оппозиционный лидер сделал некорректные высказывания об армянах: «Паст»Ваан Керобян продал menu. am: «Паст»«Никол Пашинян не может развивать страну: он не руководитель, не правитель, и никогда таким не был»: «Паст»Своеобразное «продолжение» COP29 уже в Армении: опять продолжают лить воду на мельницу Азербайджана: «Паст»Без Сюника не может быть Армении: Хачик АсрянIdram теперь доступен на Wildberries!Байден отказался отвечать на вопрос, начал ли уже Трамп новую торговую войнуВОЗ надеется на достижение мира в секторе Газа после соглашения по ЛивануВо многих населенных пунктах Армении идет снегСША раскручивают прозападные партии в Армении – СВР РоссииСкидка 80% на обслуживание Travel Card перед Черной пятницей В Краснодаре прошел Международный фестиваль армянского творчества «Назани»Мгновенный idcoin к Черной пятнице Вышедшая в свет новая монография академика Рубена Сафрастяна анализирует программы геноцида в Османской империи в 1876-1915 гг.По просьбе Армении саммит ЕАЭС пройдет 25 декабря в Санкт-Петербурге: Юрий УшаковСамый старый мужчина в мире родился в год, когда затонул «Титаник» и умер в возрасте 112 летВТБ (Армения) снижает ставки по кредитам для малого бизнеса Цена нефти Brent стабилизировалась у $72,9 за баррельИран приветствует соглашение о прекращении огня между Ливаном и Израилем«Аэрофлот» начал увольнения из-за проблем с обслуживанием самолетовСколько граждан РА, обучающихся за рубежом в последние годы, получили отсрочку от призыва на обязательную военную службу? «Паст»Почему вся система международного права оказалась в крайне уязвимом и нестабильном состоянии? «Паст»Между Николом Пашиняном и Араратом Мирзояном «пробежала черная кошка»? «Паст»Своеобразная «концепция» «борьбы» с преступностью: «Паст»Ucom и Sunchild установили солнечную электростанцию в селе Малишка Молодежные организации IUSY и YES потребовали от Азербайджана освободить армянских пленныхАрмения не примет участия в саммите ОДКБ в Астане
uncategorized

Լևոն Շիրինյան. «Փորձառուները նույնպես գործ չունեն կառավարության կազմում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը, անդրադառնալով վերջին զարգացումներին և Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուն, «Փաստ»–ի հետ զրույցում նշեց, որ այսօր մեկնարկ տրվեց նոր պետականությանը՝ չորրորդ հանրապետությանը, որը որակական առումով նման չէ նախորդներին:

Շիրինյանը նշեց, որ այժմ խնդիրը ծրագրի ներկայացման մեջ է, այն պետք է բոլոր խմբակցություններով անցնի, ու քվեարկեն: Բայց միևնույն ժամանակ դրա վրա շատ պետք չէ կենտրոնանալ, որովհետև երկրում քայքայումն այնքան շատ է, իսկ խմբակցությունները պետք է ըմբռնումով մոտենան, և վարչապետի ներկայացրած ծրագիրը անցկացնեն, որպեսզի պետական մեքենան սկսի աշխատել ու թափ վերցնել:

Շիրինյանի դիտարկմամբ, ճիշտ կլիներ, որ վարչապետը առաջին քայլն աներ՝ շեշտադրելով արդյունաբերության և գիտության վերականգնումը մեկ գիտակցումով՝ եթե մենք արդյունաբերություն և գիտություն չենք շարժելու, մշակույթը չենք վերականգնելու, ուրիշ ռեսուրսներ չունենք: Սա պետք է լինի մեխը:

«Հիմա բոլորը խոսում են՝ կքվեարկի՞ Հանրապետականը այդ ծրագրին, թե՝ ոչ: Վստահաբար կքվեարկի: Եթե չքվեարկի, նրանց նկատմամբ կարելի է կիրառել Սահմանադրության երկրորդ կետը, համաձայն որի՝ իշխանությունը բխում է ժողովրդից, ժողովուրդը ինքնիշխան է, իսկ պետական ինստիտուտները՝ խորհրդարան, կառավարություն, ՏԻՄ, սպասարկում են ժողովրդի կամքի ռեալիզացմանը:

Քանի որ համընդհանուր այդ գործադուլի օրերին ընդգրկված է եղել հանրապետության ազգաբնակչության 90 տոկոսը, ուրեմն ոչ ոք վարչապետի լեգիտիմության բարձր աստիճանի պայմաններում, որ աշխարհում եզակի դեպք է, իրավունք չունի դրա դեմ քվեարկելու: Եթե դեմ քվեարկեց, պետք է Սահմանադրական դատարան դիմել:

Պետք է ընթացքը չկասեցվի, որովհետև խնդիրը արտահերթ ընտրությունների անցկացումն է: Այս խորհրդարանը լեգիտիմ չէ, գիտենք՝ ինչպես է առաջացել: Եթե վարչապետի հետ հակադրություն կազմակերպեն, այդ քայլը կլինի հակասահմանադրական և հակապետական: Իսկ նոր իշխանությունը պետք է հասկանա, որ այս ժողովրդի կուտակված էներգետիկան գրեթե 100% է: Դա չպիտի սպառվի»,– նշեց նա:

Մեր այն դիտարկմանը, թե նորընտիր վարչապետը զերծ մնաց կառավարության կազմի վերաբերյալ հարցերին պատասխանելուց, Շիրինյանը նկատեց, որ այս մասշտաբի գործ՝ սերժյան իշխանությունից ազատվելը, տասնյակ տարիներ Հայաստանը չէր կարողանում անել:

«Ենթադրում եմ, որ իրենք իրենց նկատառումներն ունեն: Սկզբունքը ճիշտ է վերցված՝ օլիգարխները կառավարության կազմում չպետք է լինեն, մեծահարուստները նույնպես: Թող գնան այլ աշխատանք անեն: Ֆինանսական և այլ հնարավորությունները պետության շահերի դեմ չպետք է ծառայեցնեն: Այս սկզբունքը եթե կիրառեն, մնացածը խնդիր չէ:

Օլիգարխներն ու մեծահարուստները գործ չունեն կառավարության կազմում: Մենք իրենց իշխանությունը տեսել ենք: Պետք է պրոֆեսիոնալներ ու մտավորականներ մեջտեղ բերվեն: Բայց և չպետք է շահարկեն փորձ ունենալը, որը երբեմն շատ բացասական է: Գողանալու, կոռուպցիայի փորձ էլ կա: Փորձառուներին առաջարկում եմ չընդգրկել կառավարության կազմում: Երիտասարդ ավյունով մարդկանց, այս հեղափոխության ռեսուրսը կօգտագործեն պետության համար»,– նշեց նա:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում