Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха
uncategorized

Շիրակի պետական համալսարանի ռեկտորը Սասուն Միքայելյանի դաբրոն ունի՞, որ հիմա էլ նամակ է գրում ապագա վարչապետին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ Շիրակի պետական համալսարանի նախկին դասախոս Գագիկ Համբարյանը Facebook սոցիալական ցանցի իր միկրոբլոգում հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է. «Հենց այս պահին Շիրակի պետական համալսարանում ՀՀԿ–ական ռեկտոր Սահակ Մինասյանը և մի քանի իր յուրայիններ՝ հիմնականում մերձհհկական զանգվածը, սկսել են տոտալ տեռորի ենթարկել բուհի աշխատակիցներին՝ ՍՏԻՊԵԼՈՎ վերջիններիս ստորագրություն դնել Նիկոլ Փաշինյանին ուղղված բաց նամակի տակ, որի բովանդակության համաձայն ստորագրողները ցանկանում են աշխատել Սահակ Մինասյանի անմիջական ղեկավարության ներքո...

Սա ՀՀԿ–ական ահաբեկչություն է մարդկանց նկատմամբ... Չստորագրողներին բացահայտ սպառնում են գործից ազատել մեծ խնդիրներով...

Կոչ ենք անում ՀՀ կրթության և գիտության նախարարությանը անմիջապես վերջ դնել Սահակ Մինասյանի այս անօրինականությանը և իր իշխանության չարաշահման փորձերին...


Հ.Գ. ՀՀԿ–ական տեռորը շարունակվում է ՇՊՀ–ում, որն ավելի նմանվում է ստալինյան բռնապետության ժամանակաշրջանի բարքերին...

Չեմ զարմանա, եթե Սահակ Մինասյանը բոլորին պարտադրի նաև տեսաուղերձով հանդես գալ...»:

Հանուն անկեղծության նշենք, որ ռեկտորի անձի շուրջ սկսված և յոթ ամիս շարունակվող այս վեճն այդպես էլ չհանգուցալուծվեց, քանի որ նախկին ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նեղ շրջանակում հայտարարել էր, թե բուհի ռեկտորին ազատելու հարցն ուղղակիորեն կախված է Սերժ Սարգսյանից և ինքը, որպես նախարար, ոչինչ անել չի կարող:

Հիմա Սերժ Սարգսյանն այլևս երկրի կառավարման ղեկին չէ, և թվում է, թե հեռու չէ այն օրը, երբ Սահակ Մինասյանի պաշտոնանկության հարցն էլ կլուծվի: Սակայն պարզվում է, որ բավականին ճկուն քաղաքական գործիչ և իրեն քաղաքականությունից դուրս չպատկերացնող ռեկտորը հիմա էլ հայտարարել է, թե ինքը «Ելք» դաշինքի հետ է ու նույնիսկ արդեն ստացել է Սասուն Միքայելյանի «դաբրոն»:

Եվ որպես այդ «դաբրոյի» ապացույց, նա իր յուրայինների հետ միասին նամակ է պատրաստել ապագա վարչապետ Նիկոլ Փաշինյանին, թե կոլեկտիվը ցանկանում է Ս. Մինասյանի հետ աշխատել:

Գագիկ Համբարյանը «Փաստ»–ի հետ զրույցում նշեց, որ իրենք բարձրաձայնել ու բարձրաձայնում են բազմաթիվ հանցագործությունների մասին, որոնք ապացուցված են ԿԳ նախարարության կողմից:

«Այսինքն, ՀՀԿ–ական մարզային ղեկավարի կողմից իրականացված հանցագործությունների վրա իրավապահ մարմիններն իրենց աչքը փակել են միայն այն պատճառով, որ Սերժ Սարգսյանն է եղել երկրի նախագահը: Բայց մեր կողմից բարձրացված հարցերը ոչ թե կոլեկտիվի ցանկությունների մասին է, այլ իրավական հարթությունում է գտնվում: Այսօր էլ բուհում հայտարարում է, թե իրեն պաշտպանում է Սասուն Միքայելյանը: Ստացվում է, որ նույնիսկ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո կրկին ապրելու ենք կլանային պետության մե՞ջ»,– հարցնում է քաղաքագետը:

Նա առաջարկում է, որ դատախազությունը ուսումնասիրություն իրականացնի ու պարզի, թե օրինակ ինչքա՞ն գումար է ծախսվել բուհի դահլիճը վերանորոգելու համար, քանի որ տարբեր հարցազրույցներում տարբեր թվեր են նշվում:

«Ես առաջարկում եմ դատախազությանը ուսումնասիրել նաև բուհի տարեկան ֆինանսական հաշվետվությունը և հասկանալ, թե ինչու է 14 մլն դրամով դիզելային գեներատոր գնվել, որը երկու տարվա մեջ 5 օր չի աշխատել: Ինչու է 6 մլն դրամ տրամադրվել Կարեն Ավագյանի ղեկավարած հասարակական կազմակերպությանը, երբ բուհի բյուջեում գրված է ընդամենը 1,5 մլն դրամ: Ես կոչ եմ անում նաև վերջ տալ բուհի կոլեկտիվին ահաբեկելը, քանի որ մենք ո՛չ Խորհրդային Միությունում ենք ապրում, ո՛չ էլ կոլխոզ–սովխոզների համակարգում, որ կոլեկտիվը նամակ գրի ապագա վարչապետին, թե ուզում է աշխատել Սահակ Մինասյանի հետ»,– ասաց Գ. Համբարյանը:

Բուհի նախկին դասախոսի համար հասկանալի չէ նաև, թե ինչպես է ԿԳՆ–ն քաղաքագիտություն, սոցիոլոգիա, իրավագիտություն մասնագիտությունների գծով լիցենզիաներ տրամադրել բուհին, երբ համապատասխան բաժինները գիտությունների թեկնածուի աստիճան ունեցող երեք հիմնական դասախոս չունեն:

«Դատախազությունը 7 ամիս նստած է և ոչ մի հետաքննություն չի իրականացնում մեր բարձրաձայնած հարցերի շուրջ: 2017 թվականի նոյեմբերի 29–ին տարկետման իրավունք ունեցող 7 տղա ուսանող դուրս մնաց բուհից: Բոլորը շատ լավ գիտեն, որ նման որոշումները ընդունվում են ուսումնական տարվա սկզբում, բայց որևէ մեկին չհետաքրքրեց, թե ինչո՞ւ ժամկետից դուրս նման որոշում կայացվեց: Սա օրինական երկիր է՞, թե՝ անձնական խանություն: Եվ հետաքրքիր է, թե ո՞վ է այս ամենի համար պատասխան տալու»,– ասաց Գ. Համբարյանը:

 

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում