Ադրբեջանում «ընդդեմ Նիկոլ Փաշինյանի» մթնոլորտը ուժգնանում է. Ահա թե ինչ հայտարարութամբ են հանդես եկել և որն է այդ հիստերիայի թաքնված պատճառը
Ադրբեջանի ամենահայտնի լրատվական Oxu.Az-ը վերջին շրջանում ակտիվորեն քարոզում է հակափաշինյանական մթնոլորտ Ադրբեջանի բնակչության շրջանում: Այս անգամ լրագրողները անդրադարձել են Նիկոլ Փաշինյանի ելույթին` նկարագրելով այն որպես «Նոր լիդեր, բայց հին զառանցանք. Փաշինյանը սպառնում է Ադրբեջանին»: Մասնավորապես` կայքը գրում է.
«Իմ քայլը նախաձեռնության առաջնորդ և «Ելք» խմբակցության հիմնադիր Նիկոլ Փաշինյանը մեղադրել է Ադրբեջանին` Ղարաբաղի հարցում ապակառուցողական դիրք գրավելու համար: Ապա մեջբերվում է Նիկոլ Փաշինյանի` Արցախյան հարցով արված հայտարարությունը, որ արվել էր ՀՀԿ անդամների հետ երկխոսության ժամանակ:
Ադրբեջանը ապակառուցողական և ագրեսիվ քաղաքականություն է վարում: Մեր խնդիրն է ամրացնել բանակը, բարձրացնել ռազմական պատրաստվածության մակարդակը: Դա միակ ուղին է Ադրբեջանին կառուցողական ճանապարհ վերադարձնելու համար:
Նա նաև ոչինչ չի նշել Պաշտպանության նախարարի հնարավոր փոփոխության մասին»:
Դիտեք նաև`
Ալիևը խառնվել է իրար. այս շատ կարևոր տեսանյութը լիովին քարուքանդ արեց Բաքվի սուտը. Դիտեք և տարածեք .