Շուշանի հեռախոսը ուղղակի պայթում է տարբեր զանգերից, վիրավորական նամակներից ու ՍՄՍ-ներից
Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Լինում է չի լինում , մի երիտասարդ տղա է լինում, անունը..., դե ասենք Բաբկեն։
Բաբկենը որոշում է դերասան դառնալ, խաղում է դերասանական խմբակում ու մի օր ինքն ու իր ընկերները հրավեր են ստանում Մոսկվա։ Դիմում է տարբեր գերատեսչություններ , բայց մերժում է ստանում։
Ճարահատյալ դիմում են ծանոթ-անծանոթին , և հանկարծ, բախտը բացվում է , ի դեմս մի երգչուհու, անունը, ասենք , Շուշան, ում օգնությամբ ստացվում է մեկնել Մոսկվա և ներկայանալ հանդիսատեսին։
Մի արևոտ օր, Բաբկենը տեսնում է Շուշանին սրճարանում, մոտենում է և մարդկանց ներկայությամբ շնորհակալություն հայտնում աջակցության համար։ Համբուրում ու հեռանում։
Անցնում են ամիսներ, երկրում փոխվում է քաղաքական իրավիճակը, Բաբկենը ոգևորվում է նոր իրականությամբ, չեգևարանում է ու հայտնվում է հեղափոխական թոհուբոհում։
Մի օր էլ հարթակից լսում է կոչ, տարածել պատգամավորների հեռախոսահամարները, որպեսզի ,զանգեն, ու ամեն մեկը իր դաստիարակության համապատասխան բառապաշարով համոզի քվեարկել առաջնորդի օգտին։
- Галантерейщик и кардинал это сила,- я спасу Францию- մտածում է տղան և սկսում է արագ մտաբերել. ինչ կարելի է անել հանուն հեղափոխության։
Ու, о чудо, հիշում է , որ ունի մի հեռախոսահամար, այո, այն նույն Շուշանի, ով ժամանակին օգնության ձեռք է մեկնել իրեն։
- Эврика! ,- բացականչում է նա ու հեղափոխական ավյունով տեղադրում Շուշանի համարը համացանցում։
Շուշանի հեռախոսը ուղղակի պայթում է տարբեր զանգերից , վիրավորական նամակներից ու ՍՄՍներից։
Բայց Շուշանին դրանով վախեցնել անիմաստ էր։ Արցախի դիրքերում եղած ու մի քանի տասնյակ մետրից թշնամու դիմաց գտնված մարդուն անհնար է վախեցնել
Շուշանի անունը ոսկե տառերով արդեն գրված է հայկական մշակույթի պատմությունում իր երգերի շնորհիվ, իսկ որտեղ է ու որ մատյանում է գրվելու Բաբկենի անունը,պարզ չի։
Հեղափոխությունը կանցնի, ամեն ինչ կհանդարտվի, մարդիկ կվերադառնան իրենց բնականոն աշխատանքի, բայց Հայաստանում կշարունակի ապրել ու տանջվել մի նեդոդերասան- նեդոհեղափոխական, անունը, ասենք, Բաբկեն- человек, который потерял лицо.
Հ.Գ. Բոլոր համընկնումները պատահական են»։