Պեսկովը բացել է փակագծերը և պատմել մանրամասներն, թե ինչի մասին են խոսել Հայաստանի ներկայացուցիչները Մոսկվայում
Մոսկվա այցելած Հայաստանի ներկայացուցիչների հետ շփումը կենտրոնացած էր այս երկրում ստեղծված ճգնաժամը հնարավորինս արագ, սահմանադրական ճանապարհով լուծելու անհրաժեշտության վրա, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Գերատեսչությունների գծով քննարկումներ էին գնում, եղավ նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ: Այդ շփումը գլխավորապես կենտրոնացած էր Հայաստանում ստեղծված ճգնաժամային իրավիճակը կարգավորելու վրա, միանշանակ` Սահմանադրության շրջանակներում, այնպես, որ կոնսենսուս լինի հետաքրքրված բոլոր կողմերի միջև», - ասել է Դ. Պեսկովը:
«Այս կապակցությամբ հիմա բոլորս սպասում և հետևում ենք մայիսի 1-ին խորհրդարանում կայանալիք վարչապետի ընտրություններին», - ասել է նա:
Մանրամասները՝ այստեղ