Նիկոլ Փաշինյանը համալսարանից հեռացվել է դեկանի քրոջ մասին հոդվածի պատճառով
Իզաբելլա Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել Նիկոլ Փաշինյանի դիպլոմի այդքան աղմուկ բարձրացրած խոսակցությունների առիթով.
«Համալսարանի վերջին կուրսում Նիկոլն արդեն լուրջ մասնագիտական աշխատանքի մեջ էր, իր թերթն ուներ։ Հոդված էր տպել դեկանի քրոջ օրինախախտ գործունեության մասին, և դա կոնֆլիկտ դարձավ Նիկոլի ու դեկանի միջև։
Քանի որ աշխատելով՝ շատ էր բացակայում դասերից, տարեվերջին բացակայությունները պատճառ դարձան նրան քննություններին չթողնելու, բայց բուն պատճառը հոդվածն էր իհարկե։
Եթե Նիկոլն ուզենար, եթե խնդրեր, կարող էր վերականգնվել, բայց սկզբունքի, մասնագիտական պատվախնդրության հարց էր, չարեց։ Եվ արդյունքում չհանձնեց ավարտական քննությունները։ Սա էլ դիպլոմի աղմուկ հանած թեման»:
Մանրամասները՝ այստեղ