Exclusive.ո՞վ է իրականում այսօր Հանրապետության հրապարակում ելույթ ունեցող 9-ամյա փոքրիկը
Այսօր հրապարակում երթի մեկնարկից հետո անսպասելի բեմ բարձրացավ մի փոքրիկ, ում ելույթը բուռն քննարկվեց համացանցում։ Boomnews.am-ը պարզել է, թե ով էր իրականում ելույթ ունեցող փոքրիկը։
Երեխայի մասին մանրամասներ պարզելու համար մենք կապ հաստատեցինք երեխայի քրոջ՝ Էմմի Բարխուդարյանի հետ։
Էմմին պատմեց, որ եղբայրը՝ Մաքսը 9 տարեկան է։
Մաքսը սովորում է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզի 4-րդ դասարանում։ Նա սիրում է պատմություն , հետաքրքրվում է քաղաքականությամբ , համաշխարհային պատմությամբ ... սիրում է խաղալ շախմատ ... նաև սիրում է ժողովրդական պարերը , իր համար յուրահատուկ է յարխուշտան ... իսկ մեկ ամիս է ինչ հետաքրքրված է դհոլով և հաճախում է խմբակ ..
Վաղուց է հետևում քաղաքականությանը , ոչ միայն Հայաստանի այլ նաև միջազգային ...
Հարցին թե Մաքսը նախապես պատրաստվել էր ելույթին թե չէ, Քույրիկը պատասխանեց։
-Ոչ , նա ելույթին չէր պատրաստվել , ուղղակի ամեն օր իր հուզմունքը և մտահոգությունը մեր հետ էր կիսվում , և կարծում եմ որ օր օրի զարգացող իրադարձությունները լցրեցին Մաքսի հոգին։ Եվ նա շատ խնդրեց մայրիկին որ իրեն տանի ցույցի որպեսզի նա ելույթ ունենա , որ նա ասելու բան ունի ...իսկ Ծնողներս վստահ լինելով որ Մաքսը խելացի երեխա է և ինտելեկտուալ չկոտրեցին եղբորս սիրտը , քանի որ վստահ էին որ Մաքսը գիտակ է խոսելու։
Մաքսը սիրում է նաև Աստվածաշունչ կարդալ ու ամեն օր կարդում է,- մեզ հետ զրույցը եզրափակեց Էմմին։
Մանրամասները՝ այստեղ