Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Генеральный директор компании Ucom Ральф Йрикян принял участие в ежегодном технологическом саммите Silicon Mountains Экономим вместе. IDBank и IdramАНО «Евразия» организовала поэтический вечер «Чаренц и Горький. Литературные судьбы»Технологический саммит Silicon Mountains пройдет при поддержке Ucom Образовательная поездка в Дубай: эксклюзивное предложение Фонда «Музыка во имя будущего» Эвокабанк стал первым банком, присоединившимся к открытой QR-инфраструктуре IdramАНО «Евразия» стала первой международной командой на чемпионате по колке дров в БеларусиНа месте ресторана «Кактус» Нарек Налбандян открыл супермаркет: «Паст» Религиозная секта баталхаджинцев бросила вызов РоссииБлижневосточная Академия классической музыки совместно с Фондом «Музыка во имя будущего» представляют уникальную возможность для образовательных путешествий Стипендиат Фонда «Музыка во имя будущего» Эдуард Даян -лауреат первой премии Международного конкурса имени Арама Хачатуряна «Евгений Онегин» для армянских студентов: незабываемый вечер с АНО «Евразия»"«Узнай Евразию. Кыргызстан»: Новая программа от АНО «Евразия».«Не забудем, не простим!» Российские летчики почтили память боевых товарищей в Армении Почему Никол Пашинян не заинтересован в освобождении пленных и насильственно похищенных людей? «Паст» В Ереване при поддержке ВТБ (Армения) пройдут концерты пианиста Дениса Мацуева Ucom и Sunchild установили очередную солнечную электростанцию в Арени4,401,021 драм фонду Дети Армении. Бенефициар ноября — «Armenia Tree Project» Перейдет ли Южный Кавказ под контроль РФ в результате нового разделения зон влияния? «Паст» Региональная торговая «диверсификация» и реальная картина: «Паст» Цифровая трансформация как путь к будущему банковских услуг Компания Ucom — платиновый партнер Армянского форума управления Интернетом (ArmIGF) «Русский след в Гюмри»: культурно-образовательная экскурсия от АНО «Евразия» Непревзойденный цинизм: «Паст» Юнибанк предлагает упрощенное бизнес кредитование без финансового анализа предприятийВпечатляющее выступление молодой армянской виолончелистки в Национальном оперном театре Китая: «Паст» Нам не нужно искать политическую «крышу»: Директор «Спайки» прокомментировал распространяемые слухи: «Паст» В Китае стартовал Международный молодежный конкурс имени Хачатуряна с выступлением виолончелистки фонда «Музыка во имя будущего» Мари АкопянСотрудники Ucom приняли участие в работе по восстановлению леса в Вайоц ДзореFast Shift присоединился к открытой QR-инфраструктуре Idram «Росатом» провел в Ереване семинар, посвященный технологическим возможностям по сооружению АЭС в Армении и вовлечению местных поставщиков в проектАНО «Евразия» организовала вечер, посвященный творчеству ЛермонтоваВклад в науку: Ереванский филиал РЭУ отметил выпуск 10-го, юбилейного номера сборника «проблемы социально-экономического развития: поиски перспективы, решения» Общественно-политическое собрание «третьей силы» прошло в условиях строгой конфиденциальностиНовый и современный: филиал «Арабкир» IDBank возобновил свою работуКомпания Ucom запустила сеть 5G в первых девяти городах Научитесь экономить. Международный день сбережений с Idram Junior Настала очередь приграничных сел: кто присоединится к инициативе? «Паст» Грузинская мечта и армянские галлюцинации Юрий Навоян: грузинская мечта воплощается в жизнь «Евразия» и музей дружбы армянского и русского народов отметили 110-летие Амо Сагияна Почему представители инициативы «АйаКве» отправились в Иракский Курдистан? «Паст» «Это позор каждого армянина»: как Аршак Карапетян комментирует шум вокруг «знаменитой фотографии»? «Паст» Свидетельство прямого презрения и несерьёзного отношения: история одной фотографии «Это позор каждого армянина»: Аршак Карапетян отреагировал: Past. am Миллиардер Гуцериев торгует активами Беларуси в обмен на снятие санкций։ информация из турецких источниковАрмения между двух огней: «Паст» От гостиничного комплекса до яиц, водки, а теперь и природной родниковой воды: бизнес «современного олигарха» продолжает процветать: «Паст» Ucom и общественная организация SunChild установили очередную солнечную электростанцию в Варденисе Фильм режиссера Татев Мкртчян «Папа» получил специальный диплом на фестивале «Евразия-Кинофест» за лучшее режиссерское решение
Досуг

Հայաստանը ղեկավարում են 3 մաֆիոզներ. Շառլ Ազնավուր

Հայաստանն օրեցօր գնալով ավելի շատ է դատարկվում, և մոտ ապագայում երկիրը կվերածվի խխունջի դատարկ պատյանի: Այս մասին Nouvelles d’Armenie թերթին տված հարցազրույցում ասել է ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը:

«Ո՞ւմ է դա ձեռնտու:
Ընդամենը 3 հարուստ խուլիգանի՞: Երեք մաֆիոզի՞: Իսկ ո՞ւր մնացին ողջ աշխարհով մեկ ցաքուցրիվ եղած հարյուրավոր աղքատ մարդիկ… Այդ ամենն ինձ անհանգստացնում է: Եվ այդ ամենից հետո որոշները դեռ կպչում են «ցեղասպանություն» տերմինից, որը հերքում է Թուրքիան…

Հայաստանը լուրջ վտանգի մեջ է գտնվում, իսկ մարդիկ դեռևս կպչում են «ցեղասպանություն» բառին: Ես չեմ հասկանում, թե դա ինչով կօգնի երկրի առաջընթացին: Ո՞ւր է տանում մեզ այդ տրամաբանությունը: Ու՞ր են բոլոր նրանք, ովքեր քննադատում են ինձ այս մտքերի համար: Ի՞նչ են անում նրանք Հայաստանին օգնելու համար»,- հայտարարել է Ազնավուրը:

Շանսոնյեն ընդգծել է, որ ինքը քաղաքական գործիչ չէ ու քիչ բան է հասկանում այդ ամենից, սակայն կարծում է, որ «դժբախտ երկրից մնացել է միայն փոքրիկ մի կտոր, որը երկրորդ անգամ է մահանում»:

«Ես ցանկանում եմ, որ Հայաստանում ինչ-որ մի բան իմ ժողովրդի համար արվի, ժողովրդի, որը հետզհետե մահանում է: Ինչքան են նրանք մնացել: Ինձ ասում են` 2.3 միլիոն, իշխանությունները պնդում են, որ 3.6 միլիոն, սակայն դա սուտ է:

Կարճ ժամանակ անց այդ թիվը կհասնի 1.8 միլիոնի, այնուհետև 1 միլիոնի, այն, ինչ կմնա մաֆիայի ձեռքում: Ո՞ւմ վրա ենք մենք հույս դնելու մեր երկրի բարեկեցության համար, չինացիների՞: Ցանկանում եմ, որ յուրաքանչյուր հայ հարցադրի ինքն իրեն, թե ինչ է նա անում իր պապերի հողի համար, և կհասկանա, որ ոչինչ»,- ասել է նա:

Ազնավուրն ընդգծել է, որ իրեն բացարձակ չի հուզում, թե ով կլինի Հայաստանի հաջորդ նախագահը, նա պարզապես ցանկանում է բաց սահմաններ, որպեսզի երկիրը կարողանա մի փոքր շունչ քաշել: «Ես մշտապես լավ եմ խոսում թուրքերի մասին: Ես նրանց հետաքրքիր ժողովուրդ եմ համարում:

Չկա հայկական ծագմամբ Թուրքիայի բնակիչ, ով չսիրի թուրքերին: Հնարավոր է, նրանց դուր չի գալիս հարաբերությունները, քաղաքականությունը, սակայն ոչ ժողովուրդը»,- հավելել է համաշխարհային հանրաճանաչություն վայելող երգիչը: Այն հարցին, թե արդյոք Ազնավուրը կարծում է, որ Հայաստանից արտագաղթի հիմնական պատճառը երկրում առկա համակարգն է, Շառլը պատասխանել է.

«Իհարկե, ոչինչ չի արվում մարդկանց օգնելու համար: Ընդհակառակը: Ես մաֆիոզ պատմություններ գիտեմ, որոնք անտանելի են: Բանը հասել է նրան, որ ֆերմերները սովից մահանում են սեփական հողերի վրա:

Մաֆիայի այդ ներկայացուցիչներին գնդակահարել է պետք, այլ ելք չկա: Ցանկանում եք մաֆիոզ լինել, գնացե´ք ու մաֆիա ստեղծեք այլ երկրում: Շատ երկրներ ամեն ինչ ընդունում են: Սակայն մաֆիա մի´ ստեղծեք ձեր տանը, սեփական ժողովրդի վրա»:

Խոսելով ԼՂ հակամարտության մասին՝ դիվանագետն ասել է. «Պարզապես անհրաժեշտ է անկեղծ լինել: Մի՞թե Ղարաբաղը պատկանել է ադրբեջանցիներին նախքան Ստալինի կողմից այն իրենց նվիրելը: Մյուս կողմից մի՞թե Ղարաբաղը Հայաստան է: Ո´չ, դա ինքնիշխան պետություն է: Պետք է ընդունել, որ Ղարաբաղն առանձին երկիր է, ինչպես` Ադրբեջանն ու Հայաստանը»: