Ինչ անել արցունքաբեր գազի կիրառման դեպքում, որպեսզի խուսափել ոչ ցանկալի հետևանքներից:
Արցունքաբեր գազի կիրառման դեպքում հեռացեք արցունքաբեր գազի կիրառման վայրից ինչքան հնարավոր է՝ արագ: Աչքերը, քիթը, բերանը ողողեք ՍԱՌԸ ջրով:
Տաք ջրից մաշկի ծակոտիկները բացվում են, ու ավելանում է գազի թափանցելիությունը: Խուսափեք սխալ միջոցներից, օրինակ՝ յուղային հիմքով քսուքներից, որովհետև իրենք ավելի երկար կպահեն արցունքաբեր գազի մասնիկները ձեր մաշկի վրա:
Պահեք ձեզ մոտ թուլացրած քացախի լուծույթ: Բանդանան կամ թաշկինակը եթե թրջեք քացախով ու իր միջով շնչեք, դա ձեր կյանքը կհեշտացնի: Քացախը լավ է չեզոքացնում արցունքաբեր գազը: Բերանի լորձաթաղանթը նույնպես կարելի է ողողել քացախով: Արցունքաբեր գազի հետևանքներն են՝ աչքերի, քթի, բերանի, մաշկի այրոց, արցունքներ, պղտորված տեսողություն, հոսող քիթ, թքարտադրություն, Հազ, դժվար շնչառություն, ապակողմնորոշում, շփոթություն, պանիկա:
Սովորաբար սրանք վտանգավոր չեն, ու երկար չեն տևում:Առանձնապես զգույշ պիտի լինեն՝ Ասթմայով տառապողները Փոքր երեխաներն ու ծերերը Թուլացած իմունիտետով մարդիկ Հղի կամ կերակրող մայրերը Մաշկի խնդիրներով մարդիկ