Երևանում ոստիկանություն է բերման ենթարկվել Օրենքով գողերի երրորդ եղբայրը. Միայն իմանաք, թե ով է նա և ինչ է սպասվում նրան
shamshyan.com-ի տեղեկություններով այսօր՝ օգոստոսի 20-ին, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության աշխատակիցները՝ իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Երևան քաղաքի Գլենդել-Հիլզ թաղամասից ՔՀԳՎ բերման են ենթարկել ազգությամբ վրացի, 51-ամյա Կոբա Շուշանաշվիլիին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հանցագործ աշխարհում հայտնի հեղինակություն է, իսկ նրա եղբայրները՝ Լաշան և Կախան, օրենքով գողեր են:
Շամշյանի տեղեկություններով, այս պահին ոստիկանությունը նրան ուղեկցում է Բագրատաշենի անցակետ, որտեղից կճանապարհեն նրա ծննդավայր Վրաստան:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, օրենքով գողերի եղբոր բերման ենթարկելու օպերացիան իրականացվել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալ Սամվել Ասատրյանի և նույն վարչության 2-րդ վարչության պետ Ալիկ Մարգարյանի գլխավորությամբ:
Առավել մանրամասն՝ այստեղhttp://oratert.site/?p=5265&l=am