Քրիշտիանու Ռոնալդուն ծննդյան տոնը նշել է մոր ու որդու հետ (ֆոտո)
Փետրվարի 5-ին աշխարհահռչակ ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն՝ Մադրիդի Ռեալի, Պորտուգալիայի ու Չեմպիոնների լիգայի պատմության մեջ լավագույն ռմբարկուն, դարձավ 32 տարեկան։
Ծննդյան կապակցությամբ ճոխ տոնակատարությունը դեռ առջևում է, իսկ հարազատների հետ Ռոնալդուն արդեն իսկ նշել է ծնունդը։ Հոբելյարին առաջինը շնորհավորել են մայրն ու որդին։
Ֆուտբոլիստն իր ինստագրամում տարածել է իր, մոր ու որդու հետ արված նկարը՝ ծննդյան տորթի շուրջ։
Հայտնի չէ, թե արդյոք տոնին մասնակցել է Ռոնալդուի նոր ընկերուհին՝ մոդել Ջորջինա Ռոդրիգեսը, ով արդեն իսկ ծանոթացել է ֆուտբոլիստի հարազատների ու մտերմացել որդու հետ։ Այժմ Ռոնալդուն հանրության առաջ երևում է ոչ թե միայնակ, այլ ընկերուհու ուղեկցությամբ։