Դժվար թե կարողանաք զսպել արտասուքները՝ իմանալով, թե ինչու են բժիշկները խոնարհվել մահացած տղայի առաջ
Լիանգ Յաոուին՝ 11-ամյա չինացի տղան, տարբերվում էր իր հասակակիցներից շրջակա միջավայրի հանդեպ անսպառ հետաքրքրասիրությամբ։ Նա երազում էր բժիշկ դառնալ և մարդկանց կյանքեր փրկել։ Սակայն տղայի մոտ դա չստացվեց, քանի որ դպրոցում ուշագնաց լինելուց հետո բժիշկները նրա մոտ ուղեղի չարորակ ուռուցք հայտնաբերեցին։
Ցավոք սրտի, բժիշկները չկարողացան փրկել երեխայի կյանքը։ Մահվանից առաջ տղան հայտնել էր, որ աշխարհում կան շատ բարի մարդիկ, և ինքն էլ ցանկանում է նրանց շարքին դասվել։ Նա որոշեց մահվանից հետո իր բոլոր առողջ օրանները նվիրաբերել այն մարդկանց, ովքեր այդ օրգանների փոխպատվաստման կարիքն ունի։
Երեխայի ընտանիքի խոսքերով՝ տղան համոզված էր, որ դոնորությունը կյանքի յուրատեսակ շարունակություն է։ Նման որոշումը չափազանց ազդեցիկ տպավորություն է թողել բժշկական հաստատության աշխատակիցների վրա, ովքեր և գլուխ են խոնարհում երեխայի խիզախ արարքի առաջ։