Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
uncategorized

Ադրբեջանն այս անգամ չի բավարարվի միայն Ղարաբաղով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոն» Հ/Կ նախագահ Ստեփան Գրիգորյանը պատասխանել է «Փաստ»–ի հարցերին:

– Պարոն Գրիգորյան, մի քանի օր է՝ Ադրբեջանը «կենտրոնացել» է Հայաստանի վրա: Նախիջևանյան հատվածում ադրբեջանական զինված ուժերը մի քանի անգամ խախտել են հրադադարի ռեժիմը, ապրիլի 8–ին էլ կրակահերթ են բացել նաև Տավուշի մարզի Բաղանիս համայնքի ուղղությամբ: Ի՞նչ տրամաբանության մեջ է տեղավորվում նման ագրեսիան, Էրդողան–Պուտին հանդիպման հետ կապ տեսնո՞ւմ եք:

– Անպայման չէ պրոցեսը կապել էրդողան–Պուտին հանդիպման հետ: Չեմ կարծում, թե մեկը մյուսին ինչ–որ հանձնարարական էին տվել: Բայց ինձ համար ակնհայտ է, որ այս կրակոցները՝ նաև Նախիջևանի կողմից, տեղավորվում են Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության մեջ: Ադրբեջանը կփորձի լուրջ գործողություններ ծավալել այս տարվա ապրիլից հետո: Ադրբեջանը նաև լայնամասշտաբ գործողությունների է պատրաստվում: Կան շատ հանգամանքներ, որոնք հենց դա են վկայում: Ընտրությունները տեղափոխեցին, որ Ալիևի ձեռքերն ազատվեն այդ հարցից: Բացի այդ, ագրեսիվ քաղաքականություն են վարում թե՛ դիվանագիտական, թե՛ քաղաքական դաշտում: Ալիևը հայտարարեց, որ ուզում են «ազատագրել Երևանը»: Սա պատահականություն չէ, իրենք պատրաստվում են՝ սա ճնշում է: Ուլտիմատում են դնում մեր առաջ. կամ, ըստ իրենց հասկացածի, գնում եք ինչ–որ զիջումների, կամ մենք կսկսենք ճնշում գործադրել: Այդ հարցում, ի դեմս Թուրքիայի, լուրջ աջակից ունեն: Վերոնշյալ հարցը ես այդ համատեքստում եմ դիտում: Բացի այդ՝ շատերը մոռանում են, որ վերջին մեկ տարվա մեջ Թուրքիայի հետ համատեղ Նախիջևանում երկու լուրջ զորավարժություն անցկացրեցին:

Հիմա Պուտին–Էրդողան հանդիպումը ինչ–որ իմպուլսներ տվեց, թե՝ ոչ, դժվար է ասել, բայց պետք է հետևել նաև ռուս–թուրքական հարաբերությունների զարգացմանը: ՌԴ–ի համար Թուրքիայի դերը մեծանում է, իսկ ՌԴ–ն «իզոլյացիայի» մեջ է գտնվում և ավելի է մեկուսանում Արևմուտքից:

– Նշեցիք, որ պատահականություն չեն Ալիևի հայտարարությունները: Բայց մեզ մոտ դրանք շատ հաճախ որակվում են որպես Ալիևի հերթական զառանցանք: Այսինքն՝ նման գնահատականների դաշտից, ըստ էության, պետք է դո՞ւրս գալ:

– Լավ հարց է: Ես կձևակերպեի այսպես. որպես Հայաստանի քաղաքագետ և մարդ, ով շատ ու շատ բաներ ժամանակին կանխատեսել է, իմ պարտավորությունն եմ համարում զգուշացնել իշխանություններին: Եթե նրանք լսում են, և որքանով հասկանում եմ, առանձին դեպքերում լսում են, ուրեմն՝ եզրակացություններ կանեն: Վերջին ժամանակահատվածում մի քանի անգամ ԱԳՆ–ն բավականին լուրջ հայտարարություններ արեց՝ կապված Ադրբեջանի, այսպես ասած, պատրաստակամությունների հետ: Սա շատ կարևոր է, իսկ զգուշացումը նրա համար է, որ մենք կանխարգելիչ քայլեր անենք: Եթե դու աշխարհին ասում ես, որ Ադրբեջանը պատրաստվում է, ուրեմն՝ Ադրբեջանի հետագա քայլերն անսպասելի չեն լինելու: Դրանով դու կանխում ես նեգատիվ զարգացումները մեր երկրի համար: Բացի այդ՝ տարբեր փորձագետներ, կառույցներ կարող ենք ունենալ: Հաճախ նրանք, ովքեր սպասարկում են իշխանություններին, մտածում են, որ խելոք բան են անում՝ ասելով, թե ոչ մի վտանգ չկա: Կան մարդիկ, որ իսկապես դա իրենց կարծիքն է, բայց կան մարդիկ, ովքեր պատվեր են կատարում կամ փորձում են այդ կերպ հաճոյանալ: Չեմ կարծում, որ հաճոյանալու այդ ձևն օգտակար է: Խաբենք մեզ ու ասենք, որ ոչ մի վտանգ չկա՞: Ավելի լավ է զգույշ լինել ու կանխել վատ ու անցանկալի սցենարները: Եթե դու աշխարհի, ԱՄՆ–ի ու ՌԴ–ի առաջ հարց ես բարձրացնում՝ իրենք չեն կարող ձևացնել, թե ինչի մասին է խոսքը: Այդ դեպքում Ադրբեջանի քայլը չի կարող անսպասելի լինել: Բայց շատ կարևոր է, որ սա հենց իշխանություններն ասեն: Ինչ–որ չափով ասում են, ես դա միայն ողջունում եմ: Մեծ հաշվով՝ պետք չէ վախենալ ու պետք է ասել վտանգների մասին, որ կանխենք անցանկալի զարգացումները:

– Կան տեսակետներ, որ Ադրբեջանն այս անգամ չի կրկնի 2016 թ. ապրիլի սցենարը: Շրջանառվում է հատկապես Նախիջևանի կողմից հարձակվելու հնարավորությունը: Կա՞ն նախանշաններ, որոնք այդ սցենարի մասին են վկայում:

– Այն, որ վերջին մեկ տարվա ընթացքում թուրքերն ադրբեջանցիների հետ զորավարժություններ են արել, նշանակում է, որ, այո՛, այդտեղից էլ պատրաստվում են հարված տալ: Ռազմական գործողություններ սկսելու դեպքում Ադրբեջանն այս անգամ չի բավարարվի միայն Ղարաբաղով: Անպայման կփորձեն Նախիջևանի, Նոյեմբերյանի ուղղություններով ճնշման տակ պահել մեր բանակը, քանի որ հասկանում են՝ հերթական անգամ տանուլ կտան: Դա հասկանալով՝ հիմա ուզում են ճակատն ընդլայնել: Ինչո՞ւ են Նախիջևանի ուղղությունը վերցրել, ինչո՞ւ են մեկ–մեկ էլ կրակում Նոյեմբերյանի ուղղությամբ: Այստեղ ու այնտեղ են կրակում, որ մենք չկարողանանք կենտրոնանալ միայն Ղարաբաղի ուղղությամբ: Նպատակը մեր ուժերը բաժանելն է:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում