40 հրավիրվածներից ոչ ոք չեկավ երեխայի ծննդյան տարեդարձին․ Այն, ինչ արեց նրա տատիկը, ցնցել է ողջ աշխարհը
Ինչպես ասվում է հայտնի մուլտֆիլմում՝ «Ծննդյան օրը տարին մեկ անգամ է»։ Եվ դա ճիշտ է՝ այդ տոնը առանձնահատուկ է հատկապես երեխաների համար, նրանք սպասում են իրենց ծննդյան օրվան ամբողջ տարին՝ սպասելով նվերների և շնորհավորանքների։
Սակայն հաճախ լինում է, որ ոչ ոք չի ցանկանում գալ երեխայի տոնին։ Այդպիսի տհաճ պատմություն տեղի ունեցավ 9 տարեկան Ջերալդ Գամիլտոնի հետ, և տղան մի քանի մի քանի ժամ շարունակ միայնակ նստած սպասում էր տոնական սեղանի մոտ։ Սակայն նրա տատիկը՝ Ավելիա Լարան որոշեց, որ այս հարցը պետք է շտապ լուծել, քանի որ չէր կարող թույլ տալ, որ իր թոռը ծննդյան օրը անցկացներ միայնակ։
Եվ այդ ժամանակ կնոջ մտքով մի հետաքրքիր միտք անցավ։ Նա մտավ իր Ֆեյսբուքյան էջ և գրեց․
«Չեմ կարող չկիսվել ձեզ հետ։ Իմ 9-ամյա թոռը հիվանդ է և տարել է արդեն 5 վիրահատություն։ Եվ եթե նա նույնիսկ չի գնում դպրոց իր հիվանդության պատճառով, միևնույն է նա շատ բարի և ընկերասեր տղա է։ Մենք 40 հրավիրատոմս ենք ուղարկել նրա համադասարանցիներին, և միայն 12 են խոստացել գալ»։
Արդեն ժամը 5-ն էր, սակայն Ջերալդը դեռ միայնակ նստած էր։ Նա նույնիսկ չէր ուզում ուտել իր տորթը և հոգու խորքում համոզված էր, որ ընկերները գալու են։
Ամելիան որոշեզ զանգել հրավիրված երեխաների ծնողներին, սակայն նրանց կողմից լսեց հետևյալ պատասխանը․ «Իմ տղան չի ուզում խաղալ ձեր թոռնիկի հետ, քանի որ նա սովորական երեխա չէ»։
Բանը նրանում էր, որ Ջերալդը ստիպված էր տանել մի քանի ուղեղի վիրահատություն և այն երեխային դարձրել էր անճանաչելի։
Տատիկը զգում էր թոռնիկի վիրավորված լինելը և համարում էր դա անարդար։ Եվ այդ ժամանակ նա որոշեց թողնել հետևյալ գրառումը իր Ֆեյսբուքում։
«Ինչքան տխուր է։ Այն միակ բանը ,որ ուզում է իմ թոռնիկը, դա ձեռք բերել ընկերներ, որոնց հետ կխաղա։ Սակայն նրա ծննդյան տարեդարձին ոչ ոք չեկավ, նույնիսկ ոչ ոք չշնորհավորեց։ Դրա համար իմ միակ նպատակը՝ հավաքել մարդկանց համացանցի միջոցով շատ շնորհավորանքներ և փոխանցել այն իմ սիրելի թոռանը»։
Անցավ ոչ այդքան երկար ժամանակ և հարյուրավոր մեկնաբանություններ սկսեցին հայտնվել այդ գրառման տակ։ Տղան անչափ ուրախ էր, քանի որ նա ոչ մի տարեդարձի այդքան շնորհավորանքներ չէր ստացել։ Տղան վերջապես զգում էր իրեն պիտանի։
Այս պատմությունը համացանցում մեծ տարածում գտավ և մի քանի օր հետո քաղաքապետը փոքրիկին հրավիրեց իր մոտ ընդունելության՝ նվիրելով շատ նվերներ։
Այսպիսով ,երեխայի տատիկը կարողացավ երջանկացնել թոռանը։
Շարունակությունը՝ այստեղ :