Միայն սա էր պակասում ...աղջիկներ գնահատեք հոնքերի նոր թրենդը
Այս գարնանը շատ նորաձև է հոնքերը ծաղկաթերթիկներով զարդարելը: Նոր թրենդն ստացել է «ծաղկած հոնքեր» անվանումը:
Նորաձև աղջիկները հոնքերը ներկում են գուաշով կամ կանաչ ստվերաներկով, իսկ ծաղիկների թերթիկները հոնքերին են կպցնում թարթիչների համար նախատեսված հատուկ սոսնձով:
Բնական ծաղիկների թերթիկներից բացի, կարելի է օգտագործել նաև պլաստիկից կամ կտորից պատրաստված թերթիկներ:
«Ծաղկած հոնքերի» դեպքում դիմահարդարումն ավելորդ է, կարելի է միայն փայլուն, թափանցիկ շրթներկ օգտագործել: