Ինչպես էժան ու պարզ մեթոդով մաքրել գորգի վրայի դժվարանցանելի հետքերն ու լաքաները
Գորգի նոր տեսքը հնարավորինս երկար պահպանելու համար խորհուրդ է տրվում այն մաքրել 6-12 ամիսը մեկ:
Հայտնի է, որ գորգի վրայից կարմիր գինու կամ նման բծերի մաքրումը ոչ միայն բարդ, այլև բավական թանկարժեք գործընթաց է: Ներկայացնում ենք պարզ միջոց, որը կարող է արդյունավետ լինել:
Քացախը և կերակրի սոդան կարող են ամբողջովին փոխել նույնիսկ ամենահին գորգը՝ վերադարձնելով փայլը: Սոդան լցրեք բծի վրա և վրան առատորեն քացախ ավելացրեք՝ 1:1 համամասնությամբ ջրով բացված:
Բիծն ամբողջովին ծածկեք սոդայով, քացախը մի ափսոսեք:
Այս բաղադիչների համադրությունը գործող հրաբուխ է հիշեցնում: Համոզված եղեք՝ ամեն ինչ ճիշտ եք անում: Խառնուրդը թողեք մի քանի ժամ, համոզվեք, որ այն ամբողջովին սառել է և յուրատեսակ մածուկի վերածվել: Եթե այդպես չէ, պետք է էլի քացախ ավելացնել:
Մի քանի ժամ անց բիծը մաքրեք: