Ձեր կուրծքը շփոթեցնում է ինձ. Հրաչ Մուրադյանը՝ լրագրողին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ծնվել է 1983թ. նոյեմբերի 10-ին, Երևանում: 2000թ. ավարտել է Երևանի Մ.Գորգիսյանի անվան թիվ 158 միջնակարգ դպրոցը: 1992-97թթ բնակվել է Մոսկվայում: 2000-04թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի դերասանական բաժնում: 1997-2000թթ աշխատել է «Հայ FM» ռադիոկայանում, 2000-02թթ` «Ար» հեռուստաընկերությունում` որպես «Ի դեպ» երաժշտական ծրագրի հաղորդավար: 2003-05թթ եղել է մի քանի հեռուստաալիքների և ռադիոկայանների հաղորդավար` «Ազգային երաժշտական ալիք» հ/ը, «Դինամիտ FM Երևան» ռ/կ, «Արմենակոբ» հ/ը` վարել է «16» երիտասարդական ծրագիրը, Հանրային հ/ը` վարել է «Բաց նախագիծ» թոք շոուն: 2005-10թթ «Ավրորա» ռադիոկայանով վարել է «Արչի շոու» և «Բարի երեկո ավրորա» ծրագրերը: 2010-11թթ եղել է «Դար 21» հեռուստաընկերության «Դարի գիշեր» հաղորդաշարի հաղորդավարը, իսկ 2011թ-ից «ATV» հեռուստաընկերությամբ վարում է «Կիսաբաց լուսամուտներ» թոք-շոուն, որի պրոդյուսերն է: 2012թ. «Արմենիա» հեռուստաընկերությամբ հանդես է եկել` որպես «Հայաստանի ձայնը» հեռուստանախագծի հաղորդավար: 2015թ. եղել է «ATV» հեռուստաընկերության «Վեցերորդ զգայարան» հաղորդաշարի պրոդյուսերը: